Գյումրեցիները՝ «Ոսկե ցլիկը» ֆիլմի ոճով. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիԱՍԱԴԻ ԵՐԳԸ
(ՍԻՐԻԱՅԻՑ ՓԱԽՉԵԼՈՒ ԵՎ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
А я иду, шагаю по Москве.
**
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
(ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆԸ` ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻՆԻՆ` ԱԺ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ (ԼԵԴԻ ՀԱԿՈԲ) ՈՐԴՈՒՑ ՄԵՔԵՆԱ ՆՎԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԵՋ ԻՐԵՆ ՄԵՂԱԴՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Փեշքեշ ավտոյի ակներին չեն նայում։
**
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
(ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԻԱՅՆԱԿ` ԱՌԱՆՑ ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ, ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` դաշնակցության եւ Քոչարյանի ապահարզանի դեպքում Քոչարյանի` նրանց քաղաքական դիվիդենտների հետընտրական հաշվարկից հետո նրանք ոչ թե ԱԺ- ում կհայտնվեն, այլ` նրա պատերի տակ։
**
ՉԱՐԻ ՎԵՐՋԸ
Ըստ ՔՊ հավաստի աղբյուրի` Նիկոլը հրահանգել ա Հովիկ Աղազարյանի կեղտոտ սպիտակեղենը այնքան քանդել, մինչեւ հասնեն Անդրանիկ Քոչարյանին։
**
ՈՍԿԵ ՁԿՆԻԿԻ ՍԻՆԴՐՈՄ
(ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ ՄԱՆԴԱՏԸ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Նիկոլ, սիրտս Հովիկ Աղազարյանի մանադտի միս ա ուզում:
**
ԱՂԱԶԱՐՅԱՆԸ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ Ա, ՔԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԸ
(ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԵՐԸ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՐՑԱԴՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` Հովիկ Աղազարյանն ընդդիմությանը միանալու առաջարկին հակադարձել է, որ թող իրենք միանան իրեն:
**
ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ` ՈՍԿԵ ՑԼԻԿԸ ՖԻԼՄԻ ՈՃՈՎ
(ԳՅՈՒՄՐՈՒ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ՉԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Լավ, էս քաղաքում մի կենդանի քաղաքապետի թեկնածու չկա, որ Նիկոլի դեմ դուրս գա:
**
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
(ԵՐԵՎԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՈՆԱԾԱՌԻ ԼՈՒՅՍԵՐԻ ՎԱՌՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՎՐԱ 90-100 ՄԼՆ ԴՐԱՄ ԾԱԽՍԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Բոշի յուղը որ շատանում ա, հրապարակի տոնածառին ա քսում: