Ցանկանում ենք, որ Ղարաբաղի ազատագրմամբ ստեղծված պատմական հնարավորությունը հանգեցնի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Էրդողան
ՄիջազգայինՑանկանում ենք, որ Ղարաբաղի օկուպացիայից ազատագրմամբ ստեղծված պատմական հնարավորությունը հանգեցնի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում դեսպանների 15-րդ համաժողովում ունեցած ելույթի ժամանակ:
Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանային այլ գործընթացների վրա: