Տրանսգենդեր Դիանա Ղզրոյանը, ով այս օրերին Բրազիլիայում մասնակցում է «Miss star internotional» տրանսգենդերների գեղեցկության մրցույթին, իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ հայտնում է, որ իր հանդեպ ատելության խոսքի համար սեպտեմբեր ամսին դիմում-բողոք է ներկայացրել ՀՀ Քննչական կոմիտե, որպեսզի պարզվի այն մարդկանց ինքնությունը, ովքեր վատ են արտահայտվել իր անձի հանդեպ:
Արդեն հոկտեմբեր ամսին տրասգենդերը ՀՀ Քննչական կոմիտեից ստացել է ծանուցում, ըստ որի հարուցվել է քրեական վարույթ:
Նա և Լիլիթ Մարտիրոսյանը հարցաքննվել են և մինչև իր մրցույթին մասնակցելը՝ արդեն իսկ շատ մարդկանց ինքնություն պարզվել է։
Նրանք նույնպես կանչվել են Քննչական կոմիտե և հարցաքննվել են: