Աստղակերպի գլխավոր գոտում հայտնաբերել են հազվագյուտ գիսաստղ
ՀասարակությունՄոլորակագիտության ինստիտուտի, Քարնեգիի գիտական ինստիտուտի եւ Լոուելի աստղադիտարանի գիտնականները պարզել են, որ առեղծվածային օբյեկտը, որը հայտնաբերվել է աստղակերպերի գլխավոր գոտում 2021թ., հազվագյուտ գիսաստղ է։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Research Notes of the AAS ամսագրում։
Գլխավոր գոտու գիսաստղերը սառցե մարմիններ են, որոնք գտնվում են Մարսի եւ Յուպիտերի ուղեծրերի միջեւ, որոնք աստղակերպերի հատկություններ ունեն՝ պոչ եւ փոշու ամպեր, որոնք առաջանում են սառցի հալվելուց։ Ի տարբերություն ավանդական գիսաստղերի՝ այդ օբյեկտները գտնվում են Արեգակնային համակարգի տաք ներքին մասում, այլ ոչ թե նրա սառը ծայրամասերում։ Դրանք պատկանում են ակտիվ աստղակերպերի խմբին, որոնք կարող են ցուցադրել այնպիսի ակտիվություն, որը նման է կամ հարվածի, կամ արագ պտույտի։
456P/PANSTARRS օբյեկտի բնույթը հաստատելու համար գիտնականներն իրականացրել են դրա դիտարկում Magellan Baade եւ Lowell Discovery հեռադիտակների օգնությամբ 2024թ. հոկտեմբերին։ Այդ դիտարկումները թույլ են տվել գրանցել օբյեկտի կրկնվող ակտիվությունը՝ այն կապելով սառցի գոլորշիացման պրոցեսի հետ, որը գիսաստղերը տարբերում է այլ ակտիվ աստղակերպերից։