Փողոցի աղմուկը հանգեցնում է զարկերակային ճնշման բարձրացման․ գիտնականներ
ՀասարակությունՊեկինի և Օքսֆորդի համալսարանների գիտնականները ելել են այն եզրահանգման, որ փողոցի աղմուկը կարող է բացասաբար անդրադառնալ մարդու առողջության վրա՝ հանգեցնելով զարկերակային ճնշման բարձրացման։
JACC Advances ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր ապրում են աղմկոտ ճանապարհների մոտ, ավելի շատ են հակված զարկերակային գերճնշման զարգացման, քան նրանք, ովքեր ապրում են ավելի քիչ աղմկոտ տարածքում: Գիտնականները նաև պարզել են, որ զարկերակային գերճնշման զարգացման վտանգը մեծանում է ճանապարհային աղմուկի բարձրացման հետ մեկտեղ։
Մասնագետները վերլուծել են 40-69 տարեկան 240 հազար մարդու կենսակերպը, առողջական վիճակը և բնակության վայրը։ Նրանցից որևէ մեկի մոտ զարկերակային գերճնշում ախտորոշված չէր: Բացի այդ, գիտնականները նաև գնահատել են մասնակիցների բնակության վայրերում աղմուկի մակարդակը։