Միգրենի և արյան մեջ շաքարի մակարդակի միջև կա կապ․ հետազոտություն
ՀասարակությունՄիգրենը նյարդաբանական հիվանդություն է, որը դրսևորվում է սաստիկ գլխացավերով։ Ավստրալիայի Քվինսլենդի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները պարզել են, որ միգրենը կարող է կապված լինել արյան մեջ շաքարի բարձր մակարդակի հետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Genes ամսագրում։
Գիտնականները վերլուծել են միգրենով հիվանդ հազարավոր մարդկանց գենոմը՝ հասկանալու համար՝ հնարավոր է արդյոք որևէ գենետիկական կապ գտնել։ Արդյունքում պարզվել է, որ քաղցած ժամանակ օրգանիզմում ինսուլինի մակարդակի ու միգրենի միջև կա զգալի գենետիկ կապ։
Նոր հետազոտությունը լուրջ քայլ է միգրենի ու դրա հետ կապված գլիկեմիկ ախտանշանների զարգացումը հասկանալու ուղղությամբ։ Ապագայում սա թույլ կտա բացահայտել նոր հնարավորութուններ միգրենով հիվանդների մոտ գլիկեմիկ ցուցանիշների կարգավորմանն ուղղված բուժման ռազմավարության մշակման համար։