ԽՍՀՄ-ի մեծագույն նվաճումն այն էր, որ մարդկությանն ազատագրեց ֆաշիզմի լծից. Հայկ Ղազարյան «Հրապարակ». ԱԳՆ-ում նեղվել են Փաշինյանի որոշումից «Ժողովուրդ». ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանին նախապատրաստում են պաշտոն «շնորհելուն». ինչ են պլանավորել Նիկոլն իր «քովիդով» հերթական ծանր հարվածը հասցրեց Հայաստանին Ուկրաինական բանակցային գործընթացը վերահսկելու է Կրեմլը. Ռուսական աղբյուր Վելիկայա Նովոսելովկայում ուկրաինական դիրքերը մշակվում են անօդաչուներով եւ հրետանիով (Տեսանյութ) «Հրապարակ». Քննիչ հանձնաժողովը գործի է անցել «Ժողովուրդ». Աղմկահարույց 1 տոննա կոկաինի գործով իրավապահները հարցում են ուղարկել ԱՄՆ «Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են «Ժողովուրդ». 6 օր ունեին, բայց ոչ մրցակցային ու գերթանկարժեք ավիատոմս են գնել Ավինյանի համար

Դեղին մամուլը TASS-ի ոճը չէ. Միխայիլ Պետրով

Հասարակություն

Փորձի փոխանակման հիմքում թերեւս երկուստեք արդյունավետ աշխատանքներ իրականացնելն է: Այդ ամենը լրատվական ոլորտում նույնպես կարեւոր շարժառիթներից մեկն է: «Իրավունք»-ը զրուցել է ռուսական ՏԱՍՍ հանրահայտ գործակալության գլխավոր խմբագիր ՄԻԽԱՅԻԼ ՊԵՏՐՈՎԻ հետ, ով իր հստակ դիրքորոշումն է տվել տարբեր կարեւոր հարցերի շուրջ, ինչպես նաեւ ընդգծել մեդիաարտադրանքի ոլորտում ճիշտ գործելաոճով աշխատելու գաղտնիքների մասին:

— Պարոն Պետրով, ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը դեղին մամուլի նկատմամբ:

— Պետք է նշեմ, որ դա մի փոքր անսպասելի, բայց, միեւնույն ժամանակ, նաեւ հետաքրքիր հարց էր: Ես հուսով եմ, որ գործընկերներս նույնպես կկիսեն իմ տեսակետը: Կարծում եմ, որ յուրաքանչյուր լրատվամիջոց ունի իր լսարանը, ունի իր տնօրինությունը եւ ունի իր ընթերցողներին: Ինչ խոսք, մեկը ձգտում է մեծացնել իր լսարանի թիվը՝ ոչ այնքան ճշգրիտ տեղեկատվության հրապարակման միջոցով: Թերեւս, այդպիսի իրավիճակների ականատեսը մենք լինում ենք բավականին հաճախ:

Չմոռանանք նաեւ, որ կա նաև դրա  հակառակ կողմը: Բոլորս էլ գիտենք, որ իր արժեքներին հավատարիմ մնացող լրատվամիջոցը ձգտում է հակառակը լինել: Նա շարունակում է լինել այնպիսին, ինչպիսին համարվում է որակյալ լրատվամիջոցը: Իր արժեքներին հավատարիմ մնացող լրատվամիջոցի նպատակն է՝ հաղորդել միայն կարեւոր, հստակ փաստերով, ստուգված եւ ամենահուսալի աղբյուրներից տեղեկատվություն: Ինչ խոսք, լրատվամիջոցներից յուրաքանչյուրն ունի իր աշխատելաոճը, եւ թող դատեն՝ յուրաքանչյուրին իր կատարած աշխատանքին համապատասխան կերպով:

Այս ամենին զուգահեռ՝ պետք է միայն նշեմ, որ դեղին մամուլը դեռեւս TASS-ի ոճը չէ: Բոլոր ժամանակներում մենք փորձում ենք տեղեկատվություն տրամադրել, որը ճշգրիտ է, հուսալի է, եւ եթե կան ընթերցողներ, որոնք գնահատում են մեր աշխատանքը, ապա, ինչու ոչ, մենք էլ աշխատում ենք մեր հանրության համար: Հետեւաբար, դեղին մամուլն այնքան էլ նշանակալի դեր չի կարող ունենալ:

— Ձեր վիճակագրության համաձայն` ո՞ր հոդվածներն են ավելի շատ կարդում՝ քաղաքակա՞ն, սպորտայի՞ն, թե՞ մշակութային:

— Մենք իսկապես վիճակագրություն ենք կատարում եւ տեսնում ենք, թե մեր ո՞ր նյութերն են պահանջված, որո՞նք են ավելի շատ կամ քիչ կարդում, բայց, իհարկե, ամենակարեւորը նաեւ քաղաքական իրադարձություններն են, որոնք միշտ պահանջարկ ունեն: Մենք տեսնում ենք, որ երբ ինչ-որ կարեւոր եւ խոշոր իրադարձություն է տեղի ունենում, մեր ընթերցողների հոսքը մեծանում է, քանի որ բոլորն ուզում են համոզվել, թե՝ իսկապե՞ս նման իրադարձություն տեղի է ունեցել, եւ այդ տեղեկատվությունը պաշտոնական է, իսկ TASS-ը  հենց այդպիսի պաշտոնական գործակալություն է:

Բայց նման խոշոր իրադարձությունների հետ մեկտեղ մենք տեսնում ենք, որ կարդացվում են նաեւ նույն սպորտային նորությունները: Թերեւս տեղյակ ենք, որ մենք մասնագիտացված սպորտային հրատարակություն չենք, բայց մենք կարող ենք ասել, որ, այնուամենայնիվ, մեր մարզական խմբագրությունն ամեն ինչ անում է, որպեսզի այդ ուղղվածության լուրերը եւս հետաքրքիր լինեն մեր լսարանի համար:

Պետք է նշեմ նաեւ այն մասին, որ մեզ մոտ մշակութային լուրերը եւս լավ ընթերցվում են: Թերեւս այդ ամենի հիմնական դրդապատճառներից մեկն էլ նաեւ այն է, որ մենք ունենք շատ լավ դպրոցներ եւ լավ շփումներ մշակույթի ոլորտի առանցքային նշանակության ներկայացուցիչների հետ՝ սկսած ամենաավագ ներկայացուցիչներից մինչեւ ներկայիս երիտասարդ, սկսնակ, բայց, այնուամենայնիվ, հուսալի գործիչները:

Սրանով միանշանակ ասել, որ մի ոլորտը ինչ-որ մեկին հետաքրքիր է, իսկ մյուսը՝ ոչ, երեւի թե, դժվար է:

— Վիճակագրության համաձայն` ո՞ր սոցիալական ցանցերում են ավելի շատ կարդում TASS-ը:

— Այս պահին ամենատարածվածը տելեգրամյան տարբերակն է: Այն իսկապես լայն թափ է հավաքում եւ արդեն ունի բավարար թվով բաժանորդներ: Իմ կարծիքով` մենք շուտով կհասնենք 500.000 բաժանորդների տելեգրամյան ալիքում: Երկրորդ ամենատարածված տեղը շփման մեջ է եւ ավելի փոքր չափով բաժանորդներ կան Օդնոկլասնիկիում, TikTok-ում եւ նույնիսկ այլ բլոգներում: Իսկապես, մենք փորձում ենք լինել ամենուր, որպեսզի մեր բաժանորդներին եւս հարմար լինի կարդալ մեր տեղեկություններն այն վայրերում, որոնք կարող են լինել աշխարհի մի ծայրում կամ` մյուս:

— Իսկ ընդհանուր առմամբ կարո՞ղ եք նշել, թե քանի հետեւորդ ունեք:

— Մեր օգտատերերի շրջանակը բավական լայն է, եւ որպես հստակ ցուցանիշներ պետք է նշեմ այն, որ VK-ում, Odnoklassniki-ում, Telegram-ում եւ X-ում (նախկին Twitter) մեր հաշիվների լսարանը կազմում է մոտ 2,5 միլիոն օգտատեր:

— Իսկ ի՞նչ համագործակցություն եք տեսնում Հայաստանի հետ:

— Մենք բաց ենք՝ բոլոր գործընկերների հետ համագործակցության համար: Պետք է նաեւ նշեմ, որ մենք եվրոպական եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տարբեր մասնագիտացված ասոցիացիաների եւ լրատվական գործակալությունների անդամներ ենք: Մենք մշտապես համագործակցում ենք ռուսական մամուլի համաշխարհային ասոցիացիայի հետ, առանձին երկկողմ շփումներ ենք ունենում նաեւ արտասահմանյան գործակալությունների մեր գործընկերների հետ։

Ի դեպ, մենք շատ առումներով կենտրոնանում ենք, այդ թվում նաեւ դեպի մեր մերձավոր հարեւանների ուղղությամբ: Ուստի պատրաստ ենք եւ բաց նաեւ համագործակցության համար: Մենք նաեւ կարծում ենք, որ տեղեկատվության փոխանակումը միշտ օգտակար է, երկխոսությունը միշտ ավելի լավ է, քան լռությունը եւ հենց դրա համար պատրաստ ենք համագործակցության։ Բարի գալուստ բոլոր նրանց, որոնք ցանկություն ունեն մեզ հետ համագործակցելու:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մոսկվա-Երեւան






ԽՍՀՄ-ի մեծագույն նվաճումն այն էր, որ մարդկությանն ազատագրեց ֆաշիզմի լծից. Հայկ Ղազարյան«Հրապարակ». ԱԳՆ-ում նեղվել են Փաշինյանի որոշումից«Ժողովուրդ». ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանին նախապատրաստում են պաշտոն «շնորհելուն». ինչ են պլանավորելՆիկոլն իր «քովիդով» հերթական ծանր հարվածը հասցրեց ՀայաստանինՈւկրաինական բանակցային գործընթացը վերահսկելու է Կրեմլը. Ռուսական աղբյուրՎելիկայա Նովոսելովկայում ուկրաինական դիրքերը մշակվում են անօդաչուներով եւ հրետանիով (Տեսանյութ)«Հրապարակ». Քննիչ հանձնաժողովը գործի է անցել«Ժողովուրդ». Աղմկահարույց 1 տոննա կոկաինի գործով իրավապահները հարցում են ուղարկել ԱՄՆ«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են«Ժողովուրդ». 6 օր ունեին, բայց ոչ մրցակցային ու գերթանկարժեք ավիատոմս են գնել Ավինյանի համարՓաշինյանը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին՝ քովիդի պատճառովՈւկրաինական հենակետում ռուսական գրոհայինները ոչնչացրել են լեհ վարձկաններինԶելինսկին Մոսկվայում ոստիկանական մեքենա է այրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Պոկրովսկի ուղղությամբ մեծ քանակներով այրվում է ՆԱՏՕ-ի տեխնիկանԱնույշ Խուդավերդյանը պաշտոնապես լքել է «Հանրային ձայն» կուսակցությունը. Վարդան ՂուկասյանՀերի՛ք է խաբեք ու մարդկանց էշի տեղ դնեք. ԶԱՐՄԱՆՔՀիշեցրել են Փաշինյանին, թե ինչերի է ընդունակ Թորոսյանը. ԲԱՄԲԱՍԱՆՔԹուրքիան ու Ադրբեջանը քննարկում են զորավարժությունների ինտենսիվության ավելացման հարցըԱլեն Սիմոնյանը պարգևատրումներ է արելՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ՍԻՆԴՐՈՄ, ԿԱՄ ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԹՐԱՄՓԸՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԱՊԻ ՕՂԱԿՆ ԷԼ ԱՎԵԼԻ Է ԿԱՐԵՎՈՐՎԵԼՈվ չի գնահատում իր անցյալը, ապագա ունենալ չի կարող. Արտակ ԶաքարյանԽնջույքների ժամանակ սիրտը պաշտպանելու համար ալկոհոլի վրայից պետք է ջուր խմել. The ConversationԲանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք՝ ԼՂ փաստացի վերադարձը Ադրբեջանի կազմ. Փաշինյան Արյունալի բախումներ, պատերազմներ չենք տեսնում և չենք տեսնի Ադրբեջանում.ԱլիևԵրկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել Հայաստանը չի նախատեսում անջատել ռուսական հեռուստաալիքները. РИА НовостиԳիտնականները ուղեղի տասնյակ աննորմալություններ են հայտնաբերել նյարդային անորեքսիայի ժամանակՓաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)Չարագործները տրոյացի են տարածում Telegram-ի ֆինանսական ալիքների միջոցովԱնանուխի մաստակը նպաստում է քաշ հավաքելունԷյնշտեյնի՝ նախագահ Ռուզվելտին ուղղված պատմական նամակը կարող է վաճառվել 4 մլն դոլարովՄարմելադը մաքրում է օրգանիզմըForbes-ը հայտնել է՝ ով է աշխարհում ամենահարուստ կին երաժիշտըWhatsApp-ն այժմ կարող է պահպանել «սևագիր» հաղորդագրություններըՆախագահներին հրավիրելով բանավեճի՝ Նիկոլը կրկնեց Թուրքիայի ձեռագիրը.Armenian info«Սուրբ Ծննդյան օրակարգն» ավելի կարևոր էր քան Լավրովի հետ զրույցը․ Զախարովան՝ գերմանական ԶԼՄ-ների մասինԱվստրալիայի կառավարությունը մինչև 16 տարեկան երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերիցՎարազդատ Լալայանը` «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող Հայտնի են մարզաշխարհի տարվա լավագույնների անուններըՃի՞շտ եմ հասկանում, որ երեք նախագահները վերջնականորեն և անշրջելիորեն հրաժարվում են հրապարակային բանավեճից. ՓաշինյանԱռաջարկվում է լրացուցիչ հավաստագրման չափորոշիչներ սահմանել Երևանում տաքսի ծառայություն իրականացնողների համարՆախատոնական «կտեր» եւ նախընտրական ինտրիգներ«Եթե ​​դու ինձ թողնես Չեչնիան, ես քեզ կթողնեմ Հայաստանը»․ համացանցում քննարկում են «Plus rien ne m՛étonne» երգըԿայացել է Պուտին-Ալիև հեռախոսազրույցԵրկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվումՍիրիայի իշխանությունները կքննարկեն ԼԳԲՏ անձանց նկատմամբ վերաբերմունքը, ալկոհոլը և կանանց դրեսսկոդըԷյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել․ տարհանվել է 1000-ից ավելի մարդԱլիևն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը«Կա մեկ այլ տարբերակ՝ տապալելով այս ռեժիմը, մենք կհասնենք ընտրությունների». Զուրաբիշվիլի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top