Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը ստացել է ՌԴ արվեստի վաստակավոր գործչի կոչում
ՀասարակությունՌուսաստանի մշակույթի նախարարության կոլեգիայի Մեծ դահլիճում տեղի է ունեցել մշակույթի եւ արվեստի գործիչների մրցանակաբաշխություն։ Նախարար Օլգա Լյուբիմովայի կողմից պետական պարգեւների է արժանացել 26 մարդ, հաղորդում է mail.ru–ն։
«ՌԴ արվեստի վաստակավոր գործչի» բարձրագույն կոչում է շնորհվել Գրական ինստիտուտի ռեկտոր, գրող Ալեքսեյ Վարլամովին, ով վերջերս «Օդսուն» վեպի համար արժանացավ «Մեծ գիրք» մրցանակի, ինչպես նաև հայազգի ռեժիսոր, գրող, Ռուսաստանի պրոդյուսերների միության անդամ Տիգրան Քեոսայանին, ով այս աշնանը դարձավ «Եվրասիա» միջազգային կինոփառատոնի նախագահ։