«Արաբիկա» սուրճը շարունակում է թանկանալ՝ գնի նոր ռեկորդ սահմանելով
Հասարակություն«Արաբիկա» սուրճը շարունակում է թանկանալ՝ շուկայում մատակարարման կրճատման հետ կապված մտահոգությունների ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Նշվում է, որ ըստ MarketWatch-ի տվյալների՝ դեկտեմբերի 10-ին, Երևանի ժամանակով ժամը 14:00-ի դրությամբ Նյու Յորքում «Արաբիկա» սուրճի ֆյուչերսները վաճառվում են մեկ ֆունտի դիմաց 3,42 դոլարով: Ավելի վաղ սակարկությունների ժամանակ գինը բարձրացել էր մինչև 3,461 դոլար մեկ ֆունտի դիմաց, ինչն ամենաբարձրն էր 1972 թվականից ի վեր, երբ սկսել են հետևել տվյալներին:
Ոլորտի փորձագետներն ակնկալում են Բրազիլիայից սուրճի մատակարարումների կրճատում այս տարվա սկզբին երկրին պատուհասած սաստիկ երաշտի պատճառով: Մտահոգություններ կան նաև Վիետնամում ավելի մատչելի «Ռոբուստա» տեսակի սուրճի բերքի առնչությամբ, որը նույնպես տուժել է եղանակային անբարենպաստ պայմաններից։