Ինչո՞ւ է իրականում ԱՄՆ-ն պարգևատրել Արդարադատության նախարար Գալյան Սրբուկին.Armenian info
ՀասարակությունԲոլորովին վերջերս Արդարադատության նախարար նշանակված Գալյան Սրբուկն արժանացել է մեծ պատվի. ԱՄՆ պետքարտուղար Բլիքնենն անձամբ է նրան հանձնել «Anticorruption Champions Awards» մրցանակը, ինչի շնորհիվ Սրբուկը դարձել է ՀՀ-ում առաջին նման մրցանակակիրը: Պարզվել է, որ Սրբուկին նման պատվի են արժանացրել հատկապես այն բանի համար, որ նա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիք կիրառելու հարցում անթերի է գործել:
Դեկտեմբերի 9-ին Սրբուկը մի ուղերձ էր հղել, որտեղ հայտարարել էր, թե շուրջ վեց տարի է՝ պետությունը հետևողական պայքար է մղել կոռուպցիայի դեմ՝ ունենալով «0 հանդուրժողականություն կոռուպցիայի հանդեպ» գաղափարը։
Արձանագրենք՝ Հայաստանի այս վիճակի ու Նիկոլի ապօրինությունների համար պատասխանատվության մի ահռելի մաս էլ ընդկած է կոլեկտիվ Արևմուտքի ուսերին, որն այս 6 տարվա ընթացքոմ զբաղված է մի բանով՝ Նիկոլի աթոռը պահելով: