Հայաստանում որոշ դեպքերում իր իրավունքը պահելու համար անձը դուրս է գալիս անհավասար պայքարի պետական կառույցների դեմ
Այսօր մարդու իրավունքի օրն է: Այն բնական իրավունքի նորմ է, որը ցավոք խախտվել է և նախկին իշխանությունների և այսօրվա իշխանությունների օրոք և այն պետական ինստիտուտները` դատախազություն, դատարան..., որոնք կոչված են կրողը լինելու այդ բնական նորմի պահպանմանն ու զարգացմանը, եղել ու մնում են ընդամենը գործադիրի պատվերով մարդու առերևույթ խախտված իրավունքի պաշտպանությունը իրականացնող: Եթե ԱՄՆ-ում առերևույթ կարող է խախտվել անձի իրավունքը, ապա տվյալ անձը զգում է պետության շունչը թիկունքին, որով օժտված են բացառապես պետական ինստիտուտներ և նրանց օգնող, հսկող, իրավապաշտպան կառույցներ, ապա Հայաստանում որոշ դեպքերում իր իրավունքը պահելու համար անձը դուրս է գալիս անհավասար պայքարի պետական կառույցների դեմ, որոնք թեպետ ունեն պարտավորություն պաշտպանելու և վերականգնելու անձի խախտված իրավունքը, սակայն, ունենալով կոնկրետ ցուցում կամ ղեկավարվելով անձնական ամբիցիաներով՝ ստորադասում են Աստվածային այդ իրավանորմը՝ բխող բոլոր իրավական հետևանքներով:
Ուստի այսօր Հայաստանում ունենք սևի ու սպիտակի վերածող իշխանություն, ոչ արդարադատ դատարան, ամեն ինչ իմացող, փողոցային արդարադատություն իրականացնող, վրեժի ծարավով լցված հասարակություն: Մինչդեռ, բնական իրավունքի նորմերը պետք է գործեն բոլորի համար ՀԱՎԱՍԱՐ, հակառակ պարագայում կրկին ունենալու ենք իրար ատող հասարակություն և իշխանություն, իսկ իշխանության կողքը պտտվող, իշխանության գովքն անող մասսան, ով սովոր է “ամեն ինչ լավ է” թմբիրով վարակել ցանկացած իշխանության, վաղը գնալու է նոր իշխանության գովքն անելու՝ հներին թողնելով անտեր և մոռացված:
Լևոն Բաղդասարյան
www.levgroup.am