3 անձ դաժանաբար ծեծել են Էդգար Ղազարյանին, բայց նրանց չեն զրկել ազատությունից, վաղը դատն է լինելու․ Մելիքյան
ԻրավականՎաղը՝ ժամը 10։30–ին, Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու հետ կապված դատական նիստն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Այս անգամ Էդգար Ղազարյանը ոչ թե մեղադրյալի կարգավիճակում է, այլ հակառակ կողմից է՝ տուժողի կարգավիճակում։ Տեսեք՝ էս մարդկանց մեծ մասը չինչին առիթներով անազատության մեջ են հայտնվում։ Երեք մարդ դաժանաբար ծեծի է ենթարկել մեր գործընկերոջը, և նրանց նկատմամբ չի ընտրվել ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց։ Եվ հիմա էլ դատավարությունն ընթանում է լուրջ խնդիրներով»,– ասաց նա։