Թրամփը Կանադան անվանել է «նահանգ»
ՄիջազգայինԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Կանադան անվանել է «նահանգ», իսկ Կանադայի վարչապետին՝ «նահանգապետ» («կառավարիչ»)
«Հաճելի էր երեկ երեկոյան ընթրել Մեծ Նահանգ Կանադայի կառավարիչ Ջասթին Տրյուդոյի հետ: Ես անհամբեր սպասում եմ նահանգապետի հետ հանդիպմանը նորից, որպեսզի մենք կարողանանք շարունակել մաքսատուրքերի և առևտրի վերաբերյալ մեր խորը բանակցությունները, որոնց արդյունքներն իսկապես կլինեն տպավորիչ բոլորի համար»,- գրել է ԱՄՆ նորընտիր նախագահը Truth Social սոցիալական ցանցում։