Սա մեր ազգային ամոթի ժամանակաշրջանն է. Շարմազանով Ախոյանն Ամանորը կդիմավորի տնային կալանքի մեջ 2025-ին Ավինյանին իմպիչմենտ կհայտնե՞ն Ովքեր են մասնակցելու Գյումրիի ընտրություններին եւ ինչու խաղի մեջ մտցրեցին Սարիկին Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա Թող 2025-ին իմ հայ ազգը արթնանա խոր քնից. Պապ Իսպիրյան ՀՀԿ եւ Հնդկաստանի Բհարաթիա Ջանաթա կուսակցության ԵԿ-ների միջեւ համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Ո՞վ է Նիկոլին «վարակել» կորոնավիրուսով.Armenian info Համացանցում կադրեր են հրապարակել կործանված ադրբեջանական ինքնաթիռի սրահից (տեսանյութ) Ինչ նպատակներ ունի 2025-ին դերասան եւ արդեն լեռնագնաց Գեւորգ Գրիգորյանը

Ես ընդդիմադիր չեմ… իրենք են ընդդիմադիր, որ վատ  են աշխատում. Նաիրի Սարգսյան

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական ՆԱԻՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԸ, որն  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հարազատ եղբայրն է, իր սոցիալական էջով տեսանյութ էր հրապարակել, որտեղ շատ կոշտ անդրադարձ էր կատարել «Կորեայի ձորի» անհաջող ասֆալտապատման վերաբերյալ: Ըստ Նաիրի Սարգսյանի` այս խնդիրի մասին տարիուկես առաջ տեղեկացրել էր ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանին: Նաիրի Սարգսյանը նաեւ անդրադարձ է կատարել վերոնշյալ տարածքի աղբակույտի մասին՝ հեգնելով, որ տարածքը հայերը չեն աղտոտել, այլ ադրբեջանցիներն են թաքուն եկել եւ աղտոտել, հետեւաբար, նաեւ առաջարկել է, որ սյուների վրա տեսախցիկներ դրվեն: Ինչո՞ւ է նա սկսել քննադատական դիրքերից հանդես գալ, եւ արդյոք ինչ-որ բան է փոխվել իր քաղաքական հայացքներում, «Իրավունք»-ը մանրամասներ է պարզել հենց նրանից:

«ՆԱԽԱՐԱՐԸ ԱՍԵԼ Է` ԿԼՈՒԾԵՆՔ ՀԱՐՑԸ, ԲԱՅՑ ԱՅԴՊԵՍ ԷԼ 3 ՏԱՐԻ Է ԱՐԴԵՆ ՉԻ ԼՈՒԾՎԵԼ»

Պարոն Սարգսյան, Ձեր տեսանյութի հետքերով գնալով՝ նկատեցինք, որ «Կորեայի ձորի» մի մասը, կարծես, բարեկարգված եւ ասֆալտապատված է, սակայն կամուրջից այն կողմ քարանձավային վիճակ է տիրում: Ո՞րն է նման տարանջատման պատճառը` ըստ Ձեզ:

Այո, Դուք ճիշտ եք նկատել, կամուրջից այն կողմ սարսափելի, նույնիսկ անանցանելի ճանապարհ է: Ես խոսել եմ քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման վարչության աշխատակազմի հետ, ինձ ասացին, որ այդ չվերանորոգված հատվածը Երեւանին չի պատկանում, այլ գտնվում է Կոտայքի մարզի տիրապետության տակ: Այսինքն՝ Թբիլիսյան խճուղուց ճանապարհ կա, որը տանում է դեպի ձոր: Ձորին հարակից մինչ կամուրջը բարեկարգվել է: Ու քանի որ մյուս հատվածը Կոտայքի մարզին է պատկանում, հետեւաբար Երեւանը չի կարող այն վերանորոգել, քանի որ իրավական առումով խնդիր կունենա: Դա պետք է բարեկարգի ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների ճանապարհային դեպարտամենտը: Իսկ ինչո՞ւ չի անում: Պատճառաբանում են, որ այդ ճանապարհը փաստաթղթով ճանապարհ չի համարվում:

Այսի՞նքն, օդի մե՞ջ է այդ ճանապարհը կամ ինչո՞ւ մինչ օրս այդ ճանապարհի փաստաթղթային հարցերը լուծված չեն: Ինչո՞ւ պատգամավորները չեն բարձրաձայնում այդ հարցը:

ՔՊ պատգամավոր Միքայել Թումասյանը բարձրաձայնել է այդ հարցը ԱԺ-ում ՝ հարց ու պատասխանի եւ բյուջեի քննարկման ժամանակ: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը ասել է կլուծենք հարցը, բայց այդպես էլ երեք տարի է արդեն, չի լուծվել: Դրա համար էլ ես այդ տեսանյութը նորից տեղադրեցի իմ Ֆեյսբուքյան էջում:

«ԻՆՁՆԻՑ ՀԵՏՈ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՇԱՏ ՕԳՆԱԿԱՆՆԵՐ ԵՂԱՆ ՈՒ ՓՈԽՎԵՑԻՆ»

Երբ Դուք վարչապետի օգնականն էիք, թերեւս այն միակ պաշտոնյան եք եղել, ով անմիջապես քաղաքացու բողոքին արձագանքել է, իջել է իր աշխատասենյակից ու սկսել է բանակցել, հարցին լուծում փնտրել: Հիմա նման երեւույթների էլ ականատես չենք լինում: Ինչո՞ւ Փաշինյանի օգնականները հիմա այդ գործելաոճը չեն որդեգրում:

Ինձնից հետո վարչապետի աշխատակազմում շատ օգնականներ եղան ու փոխվեցին: Չեմ կարող ասել` ինչու այդկերպ չեն աշխատել, բայց իմ մասով կասեմ, որ ժողովուրդն է ինձ բերել այդ գործին, եւ ես ծառայել եմ ժողովրդին:

Ինչպե՞ս եք վերաբերվում ՔՊ-ի ներսում վերջին շաբաթներին տեղի ունեցող խմորումներին:

Ես առհասարակ քաղաքականությամբ չեմ զբաղվում, լուրեր չեմ կարդում, հետեւաբար վերաբերմունք չեմ կարող արտահայտել:

«ԲԱՆԱՎԵՃ Է ԼԻՆԵԼՈՒ՝ ԱՎԻՆՅԱՆ- ՄԱՐՈՒԹՅԱՆ, ԸՍՏ ԴՐԱ, ԿՀԱՍԿԱՆԱՆՔ՝ Ո՞Վ Է ՃԻՇՏ, Ո՞Վ՝ ՍԽԱԼ»

Վերադառնանք մայրաքաղաքին. Ձեզ գոհացնո՞ւմ է քաղաքապետարանի, քաղաքապետի եւ ավագանու աշխատանքը որպես քաղաքացի եւ նախկին պաշտոնյա:

Պիտի ասեմ, որ քաղաքապետարանը բավականին ծրագրեր է իրականացնում, որոնց համար ես շատ ուրախ եմ: Օրինակ` բակերում ապօրինի ավտոտնակները հանում են, տեղը խաղահրապարակներ կառուցում: Մենք փոքր ժամանակ նման հնարավորություն չենք ունեցել:

Հարցը մասնավորացնեմ՝ կարմիր գծեր, հանրային տրանսպորտի թանկացում, դա նորմա՞լ եք համարում:

Առհասարակ բոլոր երկրներում, որտեղ կենտրոնը ծանրաբեռնված է համարվում, մարդիկ լուծումներ են փնտրում, որպեսզի երթեւեկությունը թեթեւանա: Օրինակ` շատ երկրներում մեքենաների քանակը կրճատում են, մայթ են կառուցում, որպեսզի մարդիկ զբոսնեն, իսկ մեզ մոտ տարիներ շարունակ առավելությունը տրված է եղել մեքենաներին: Ես անգամ տեսանյութ եմ տեղադրել իմ սոցէջում, որտեղ մեքենան կանգնած է խաչմերուկի մեջտեղում եւ խանգարում է մարդկանց անցուդարձին: Դրա պատասխանատուն, անշուշտ, ոստիկանությունն է եւ քաղաքապետարանը, քանի որ այնտեղ շինարարական խնդիրներ էլ կան: Սակայն, հետաքրքիրը ժողովրդի արձագանքն է այդ տեսանյութից հետո, երբ մեղադրում են քաղաքապետարանին, բայց ոչ վարորդին:

Իսկ որտե՞ղ կանգնի մեքենան, երբ չկան կայանատեղիներ, երբ կարմիր գծերի գումարները բարձրացվել են բազմակի: Օրինակ` քաղաքացու տունը գտնվում է Ավանում, իսկ աշխատավայրը Հրապարակում, որտե՞ղ կայանի մեքենան` ըստ Ձեզ:

Նման դեպքերում պիտի օգտվի հանրային տրանսպորտից եւ չվճարի կարմիր գծի համար: Ես չեմ վճարում կարմիր գծերի տարեկան գումարը, այլ վճարում եմ ժամավճարով ՝ 300 դրամ:

Այդ դեպքում՝ ինչի՞ համար է քաղաքային իշխանությունը, որ չի կարողանում հարցը լուծել, փոխարենն առաջարկում է հանրային տրանսպորտից օգտվել:

Տեսեք, ես շաբաթը մի քանի անգամ իմ սեփական բիզնեսի գործերով իջնում եմ Երեւանի կենտրոն ու դա անում եմ հանրային տրանսպորտով: Երբեք իմ սեփական մեքենայով չեմ իջնում, օրինակ` Թումանյան փողոց՝ լավ իմանալով, որ մեքենան կայանելու տեղ չկա:

Այսինքն՝ Դուք առաջարկում եք մեքենա ունենալ, սակայն օգտվել այս խայտառակ վատ քաղաքային տրասպորտի՞ց, որը շուտով պիտի դառնա 300 դրամ, փոխարենը նեղություն չտանք քաղաքային իշխանությանը, ընդդիմությանը, նաեւ ԱԺ պատգամավորներին, մի քիչ երկար մտածել եւ հարցին լուծո՞ւմ տալ:

Այն, որ տրասպորտը խցկված է ու ուշ է գալիս, ես դրան հավանություն չեմ տալիս: Այո, ահավոր վիճակ է: Ես ամեն անգամ երբ տեսնում եմ, որ մարդիկ ավտոբուսի մեջ խցկված են, վատ եմ զգում, որ իմ մեքենայում նստած եմ: Պիտի հուրախությամբ հայտնեմ, որ նոր ավտոբուսներ են գնվել եւ ճանապարհին են, շուտով կլինեն Երեւանում: Սակայն մենք հիմա ունենք վարորդի խնդիր, ու ես գիտեմ, որ առաջիկայում մեզ հարկավոր է 100-150 ավտոբուսի վարորդ: Այս հարցը շատ հակասական է, քանի որ շատերը բողոքում են, որ գումար չունեն, սակայն 400 հազար դրամանոց աշխատանքի չեն գնում: Ինչ վերաբերեւմ է 300 դրամներին, ասեմ, որ դա չի կիրառվելու: Մարդիկ գնելու են ամսական փաթեթները ու նման կերպ օգտվեն: Ես ցանկանում եմ իմ գործընկերներին առաջարկել, որ մեկանգամյա տոմսի արժեքը ոչ թե 300 դրամ լիներ, այլ՝ 200 դրամ, իսկ մնացած փաթեթները մնային նույնը: Եթե չթանկանա տրանսպորտը, ապա քաղաքը պետք է մյուս ծախսերը կրճատի՝ մանկապարտեզ չվերանորոգի եւ այլն, որպեսզի բյուջեն բավականացնի:

Ամեն սանտիմետրը մեկ նոր շենքեր են «աճում», եթե խնդիրը բյուջեն է , կարող է քաղաքային իշխանությունը այնպես կատարել իր հաշվարկը, որ չդիպչի հասարակ քաղաքացու գրպանին, այլ այդ շինություններից գոնե բյուջում գումար կուտակի: Եվ վերջապես, պետք չէ քաղաքացու վրա վաճառել «լավության կարգով» որոշակի առավելություններ, որոշակի խմբերի համար…

Այդպես հստակ ասել չեմ կարող: Պիտի նստեն հաշվարկ անեն: Ընդիմադիր ավագանիները թող ուսումնասիրեն բյուջեն, որը պայմանականորեն մի 20-30 էջանոց փաստաթուղթ է: Թող հաշվարկեն, հասկանան` որտեղից ինչն է հնարավոր կրճատել, ու այդ գումարը տրամադրեն տրասպորտին: Ի դեպ, հանրային տրասպորտի թեմայով առաջիկայում բանավեճ է լինելու՝ Ավինյան- Մարության: Թող լինի, ըստ դրա, կհասկանանք՝ ո՞վ է ճիշտ, ո՞վ սխալ:

ՀԱՅԿ ԵՎ ՆԱԻՐԻ ՍԱՐԳՍՅԱՆՆԵՐԸ ԿԴԱՌՆԱ՞Ն «ՍԱՐՈՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ»

Կրկին վերադառնանք թանկացումներին: Երբ թանկանա հանրային տրասպորտը, զուգահեռ թանկանալու է տաքսի ծառայությունը, առաքիչի ծառայությունը, անգամ խանութներում սնունդը եւ այլն: Ու իսկապես ժողովուրդը հայտնվելու է անելանելի վիճակում, երբ թանկացմանը զուգահեռ չեն բարձրացվում թոշակներն ու աշխատավարձերը: Դրան ի՞նչ կասեք:

Միանշանակ համաձայն եմ:

Դուք մշտապես պայքարում եք փողոցների բարեկարգման, մեքենաների ճիշտ կայանման համար եւ այլն: Կարո՞ղ է քաղաքական հայացքների առումով շուտով ականատես լինենք, որ Հայկ եւ Նաիրի Սարգսյաններն էլ են դառնում «Սարոյան եղբայրներ»:

Ո՛չ, բացառվում է: Ես ու եղբայրս մի մարդ ենք: Եվ հետո՝ ես ընդդիմադիր չեմ, երբ բողոքում կամ բարձրաձայնում եմ որեւիցե խնդիր, համարում եմ, որ իրենք են ընդդիմադիր, որ վատ են աշխատում: Ու մի բան էլ ասեմ՝ ինձ ամենից շատ զայրացնում է նաեւ այն, որ մեր ժողովրդի ձեռքն ինչ աղբ հայտնվում է՝ շպրտում է փողոց: Դա ո՞նց պիտի լուծենք: Դրանում էլ հո իշխանությունը մեղավոր չէ: Մնում է տուգանել նման վարք դրսեւորողներին:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Սա մեր ազգային ամոթի ժամանակաշրջանն է. ՇարմազանովԱխոյանն Ամանորը կդիմավորի տնային կալանքի մեջ2025-ին Ավինյանին իմպիչմենտ կհայտնե՞նՈվքեր են մասնակցելու Գյումրիի ընտրություններին եւ ինչու խաղի մեջ մտցրեցին ՍարիկինՌուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. ԶախարովաԹող 2025-ին իմ հայ ազգը արթնանա խոր քնից. Պապ ԻսպիրյանՀՀԿ եւ Հնդկաստանի Բհարաթիա Ջանաթա կուսակցության ԵԿ-ների միջեւ համագործակցության համաձայնագիր է ստորագրվելՈ՞վ է Նիկոլին «վարակել» կորոնավիրուսով.Armenian infoՀամացանցում կադրեր են հրապարակել կործանված ադրբեջանական ինքնաթիռի սրահից (տեսանյութ)Ինչ նպատակներ ունի 2025-ին դերասան եւ արդեն լեռնագնաց Գեւորգ ԳրիգորյանըԱիդա Սարգսյանի ծննդյան շքեղ խնջույքը՝ ԱՄՆ-ում... Երգչուհին նշում է 50-ամյակըՔՊ-ական Կոնջորյան Հայկոն Նիկոլին մերկացնող խոստովանություն է արել.Armenian infoԳյումրիի արտահերթ ընտրությունները ՔՊ-ի համար խոստանում են լիքը «կինդր սյուրպրիզներ». ԲԱՄԲԱՍԱՆՔԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկմանԷրդողանը շնորհավորել է Միխաիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբՇատ հաստատություններ փակվել են, դպրոցն ու եկեղեցին են դեռ գործում. ի՞նչ են պատմում սիրիահայերըԱկանջը կանչի Կարապետ Պողոսյանի. ԶԱՐՄԱՆՔՏարին ամփոփում ենք՝ կրկին մաղթելով՝ առանց Նիկոլ-Աննա Հայաստա՛նԲրիտանացին նվաճել է Կիլիմանջարոն՝ մեջքին 30 կգ քաշով սառնարան կապած«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարով Չինական անապատում տեղադրվել են ուղտերի լուսացույցներ՝ խցանումներից խուսափելու համար Մարսի վրա գարուն է սկսվել. գիտնականներն արձանագրել են գարնանային «սառցե պայթյուններ»«Նրանք բարձր պահեցին Իրանի պատիվը»․ նախագահ Փեզեշքիանը հանդիպել է նահատակ հայերի ընտանիքներինՀՀ գլխավոր դատախազությունը Փաշինյանի գործողությունները համարում է անեծք. Մալխասյան«Իրանը պետք է հարգի Սիրիայի ժողովրդի կամքը, երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը»․ Ասադ Հասան ալ-ՇիբանիԿրեմլում ակնկալում են, որ Փաշինյանը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովինԻրականացվել է Բեյրութ-Երեւան 5 չվերթ, ՀՀ են ժամանել Սիրիայի մոտ 100 քաղաքացի. ՀԿԽԸ-ից մանրամասնում ենԿրոնական խորհրդանիշները վերադառնում են, հետաքրքիր կլիներ, եթե պարզվեր, որ Դաջալը վաղուց ՀՀ-ում է․ քաղաքագետՀայաստանի և Ռուսաստանի հավաքականները հնարավոր է ընկերական խաղ անցկացնեն«Ինտերի» նախագահը` ակումբի տրանսֆերային ծրագրերի մասին Ֆաշիզմի դեմ դրոշակակիրն այսօր Ռուսաստանն է, մենք պետք է լինենք նրա կողքին այս պայքարում. ՂազարյանՓաշինյանը շտապեց ցավակցել ադրբեջանցիներինԱլիևը, AZAL ինքնաթիռի կործանման պատճառով, Ռուսաստանից վերադառնում է ԲաքուՄեր ազգի առջեւ կանգնած է լինել-չլինելու հարց, քվեարկե՛նք լինելու օգտին. Գյուլնարա ԱլեքսանյանԵս ձեր փոխարեն կուրախանայի. նախարարն ընդունում է՝ առողջապահական համակարգը պատրաստ չէր ապահովագրությանՄենք չենք պատրաստվում համագործակցել իշխանությունը զավթած խմբակի հետ. Հայկ ԲաբուխանյանՈւկրաինան և Ռուսաստանը հայտնել են միմյանց զանգվածային հարվածներ հասցնելու մասինԱզգային անվտանգությունը պետք է կասեցնի ֆաշիստական կառույցի ներկայությունը մեր երկրում. ՆերսիսյանԱյսօր կաթոլիկ աշխարհը տոնում է Սուրբ ԾնունդըԻրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքըԱնկարան շարունակում է քննարկումները Բաքվի հետ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ. Թուրքիայի տրանսպորտի նախարարԲաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել ԱկտաուումԱյսօր կաթոլիկ աշխարհը տոնում է Սուրբ ԾնունդըՔանի՞ չվերթ է իրականացվել Երևանից Բաքու վերջին 5 տարումԶորամասերում և մարտական հենակետերում 6842 կանխարգելիչ միջոցառում է եղել․ ՊՆ ՌՈ-ն ամփոփում է տարինՄինչ Ադրբեջանը տարածքային նկրտումներ է դրսևորում ՀՀ տարբեր մարզերի նկատմամբ, փաշինյանական իշխանութունը խոսում է ամեն ինչից, բացի պետական անվտանգությունից․ Տիգրան ԱբրահամյանԱստղագուշակ՝ դեկտեմբերի 25-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 25-ինԱրեւմուտքի երկրներն 9 տրիլիոն դոլար են ծախսել՝ հակասովետական ագիտացիա տանելու համար. Վազգեն Սաֆարյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top