Վերին Լարսում կուտակված բեռնատարների թիվը կտրուկ նվազել է
ԹեմաՌուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետում կուտակված բեռնատարների թիվը կտրուկ նվազել է։ Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
Այս պահին հերթում գրանցված են 619 բեռնատար, որը երեկվա թվի մոտավորապես կեսն է (1359)։
Անցակետը հատելու հերթում ընդհանուր առմամբ 1371 տրանսպորտային միջոց կա:
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։