Հայաստանն ու Ադրբեջանն այնքան էլ չեն լսում խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջարկությունները․ Նարիշկին
ՄիջազգայինԱՄՆ-ը կորցնում է նախաձեռնությունը բոլոր ճակատներում, իսկ հետխորհրդային տարածքում Վաշինգտոնի մոտ ընդհանրապես ձախողումներ են սկսվել։ Հայաստանն ու Ադրբեջանը «այնքան էլ չեն լսում խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջարկությունները՝ նախընտրելով բոլոր հարցերն ինքնուրույն լուծել»։ Այս մասին ռուսական «Разведчик» ամսագրին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Ուկրաինայի նկատմամբ ամերիկյան «մոլուցքը» սկսում է կործանարար ազդեցություն ունենալ Վաշինգտոնի կառուցած ողջ համաշխարհային ֆինանսական և ռազմաքաղաքական համակարգի վրա։ ԱՄՆ-ը կորցնում է նախաձեռնությունը բոլոր ճակատներում՝ Մերձավոր Արևելքից մինչև Ասիա և Աֆրիկա։ Իսկ հետխորհրդային տարածքում նրանց մոտ ընդհանրապես ձախողումներ են սկսվել»,- ասել է Նարիշկինը։
Այս համատեքստում նա բերել է Հարավային Կովկասի և Մոլդովայի օրինակը։
«Տեսեք, Վրաստանում, որտեղ խամաճիկ (Միխայիլ) Սահակաշվիլին վերջերս փողկապն էր ուտում, Արևմուտքըին չկարողացավ կանխել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակն ընտրություններում։ Գիտակցելով դեպի Արևմուտք անխոհեմ կողմնորոշման վնասակարությունը՝ վրացական իշխանությունները որոշեցին գործել իրենց շահերից ելնելով և այժմ գիտակցաբար հեռանում են դրսից պարտադրված ծայրահեղ ազատական օրակարգից, որը անսահման խորթ է վրացական ավանդական արժեքներին։ Մոլդովայում (Մայա) Սանդուի ռեժիմը հազիվ հասավ ցանկալի արդյունքի ընտրություններում՝ փաստացի արձանագրելով մոլդովական հասարակության խորը պառակտում»,- նշել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենը։