Հայաստանի միասնական դիրքորոշման բացակայությունը խոչընդոտում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Ադրբեջանի ԱԳ փոխնախարար
ՄիջազգայինՀայաստանի միասնական դիրքորոշման բացակայությունը խոչընդոտում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը. նման պնդմամբ է հանդես եկել Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը:
«Ստորագրման հիմնական խոչընդոտներից մեկը Հայաստանի Սահմանադրության մեջ պարունակվող տարածքային պահանջներն են Ադրբեջանի դեմ: Երկրորդ խոչընդոտն այն է, որ բանակցային սեղանի շուրջ հայկական պատվիրակության անդամները խոսում են տարբեր դիրքերից»,- ասել է Մամեդովը:
Ավելի վաղ հայկական կողմը հայտնել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի 90%-ի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ: