Դանիայի գիտնականները պնդում են, որ վախը նաև օգտակար է առողջության համար
ՀասարակությունԴանիայի Օրհուսի համալսարանում վախի վերաբերյալ նոր հետազոտություն են անցկացրել: Գիտնականները պարզել են, որ զվարճանքի հաստատություններում, ինչպիսիք են, օրինակ «ուրվականներով տան» ատրակցիոններում վախի զգացողությունն օգտակար է, քանի որ նվազեցնում է տարբեր վարակիչ բորբոքումները:
Medical Xpress գիտական ամսագիրը գրում է, որ վախը, ինչպես նաև սուր սթրեսային ռեակցիաները գոյատևման հիմնարար մեխանիզմներ են, որոնք ակտիվացնում են մարդու մարմնի որոշակի համակարգեր:
Հետազոտողների թիմը կամավոր վախի առաջացման հնարավոր ազդեցությունն ուսումնասիրելու համար հետևել են «Haunted House» ատրակցիոնի 113 չափահաս այցելուի վարքին:
Մասնակիցների միջին տարիքը եղել է 30 տարեկան: Նրանց թվում են եղել 69 կին և 44 տղամարդ: Մինչև ատրկացիոնից օգտվելը և դրանից հետո ստուգվել է մասնակիցների սրտի աշխատանքը և արյան ընդհանուր պատկերը:
Փորձը ցույց է տվել, որ սթրեսը կարող է մոբիլիզացնել բջիջները և իմունային համակարգը նախապատրաստել հնարավոր վնասվածքի կամ վարակի: