Իսրայելն այժմ Դամասկոսից ընդամենը 40 կիլոմետրի վրա է
ՄիջազգայինԻրանական աղբյուրը գրում է.
«Իսրայելն այժմ Դամասկոսից ընդամենը 40 կիլոմետրի վրա է:
Այսպիսով, Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսն այժմ գտնվում է Իսրայելի հրետանու կրակի գոտում։ Գումարած, այս օրերի ընթացքում իսրայելյան եւ ամերիկյան ավիացիան ոչնչացրեցին սիրիական բանակի գրեթե ողջ հիմնական պոտենցյանը` ՀՕՊ պաշտպանությունը, ավիացիան, օդանավակայանները, զենք-զինամթերքի պահեստարանները:
Հիմա բառացիորեն ոչ ոք չի կարող օգնել Սիրիային: Սակայն դա այլևս Իրանի կամ Ռուսաստանի խնդիր չէ։
Հիմա սա Թուրքիայի խնդիրն է։
Այդ թվում` քրդական ոչ պակաս լուրջ թեման»:
Սակայն իրանական աղբյուրը մեկ բանում սխալվում է: Իսրայելը Սիրիայի հարավում, որեւէ հակազդեցության չբախվելով, առաջանում է նաեւ Լիբանանի սահմանի երկայնքով` շրջանցելով «Հեզբոլլահի» պաշտպանական համակարգերը: Այսինքն, զինադադարի ավարտվելուն պես իսրայելյան ուժերը կհայտնվեն «Հեզբոլլահի» թիկունքում:
Իսկ դա հենց Իրանի խնդիրն է: