«Հրապարակ». Ինչո՞վ են զբաղված ԵՄ դիտորդները Ջերմուկում
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Եվրամիության դիտորդական առաքելության անդամների մի խումբ՝ 13-14 հոգուց կազմված, մշտապես տեղակայված է Ջերմուկում: Նրանք` վարորդների, օգնականների հետ, հանգրվանել են Ջերմուկի 3-աստղանի «Անի» հյուրատանը, այն ամբողջությամբ փակել` միայն իրենք են բնակվում, այլեւս դրսից հյուրեր չեն ընդունում:
Սակայն բոլորը միաբերան նշում են, որ եվրոպացի դիտորդների ժամանումը շատ է ուրախացրել ջերմուկցիներին` նրանց ներկայությամբ մարդիկ իրենց պաշտպանված են զգում: 2022-ից հետո ադրբեջանական կողմի ագրեսիայի բացակայությունն էլ ջերմուկցիները դիտորդների ներկայության հետ են կապում եւ ուզում են, որ նրանք էլի մնան: Դիտորդները հաճախ փողոց են դուրս գալիս, շփվում ջերմուկցիների հետ եւ մշտապես հետաքրքրվում են, թե մարդիկ իրենց ինչպես են վերաբերվում: