Ավելորդ քաշը բարձրացնում է երեխաների մոտ զարկերակային գերճնշման զարգացման հավանականությունը․ հետազոտություն
ՀասարակությունԵրեխաների մոտ ավելորդ քաշը կապված է զարկերակային գերճնշման զարգացման բարձր հավանականության հետ: Այս մասին հայտնում է Kaiser Permanente բժշկական ընկերությունը։
Հետազոտության շրջանակներում ընկերության մասնագետներն ուսումնասիրել են 2008-2015 թվականներին իրենց բուժառու հանդիսացող 801,019 երիտասարդի բժշկական քարտերը՝ նրանց կենսաբժշկական պարամետրերին ծանոթանալու և երեխաների մոտ զարկերակային գերճնշման առկայությունն ստուգելու համար: Մասնակիցները բաժանվել են քաշային երեք խմբի՝ ցածր, միջին և ծանր:
Արդյունքում պարզվել է, որ ծանր քաշ ունեցող դեռահասների մոտ առաջիկա 5 տարում զարկերակային գերճնշման զարգացման հավանականությունը 26 տոկոսով ավելի բարձր էր, քան միջին քաշ ունեցող դեռահասների մոտ։ Ընդ որում՝ տարվա ընթացքում մարմնի զանգվածի ինդեքսի բարձրացումը յուրաքանչյուր 1 միավորով բարձրացնում էր հիվանդության զարգացման վտանգը ևս 4 տոկոսով։