Վրաստանի ՆԳՆ-ից ուղիղ 5 օր պահանջվեց արմատական ընդդիմության ռեսուրսները չեզոքացնելու համար։ Կոբախիձե
ՄիջազգայինՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության նիստում հայտարարել է, որ երկրի ՆԳՆ-ին «ուղիղ 5 օր է պահանջվել արմատական ընդդիմության ռեսուրսները չեզոքացնելու համար»։
«Պատերազմի կուսակցությունը կազմակերպեց պատերազմի սիմուլյացիա, հանուն որի ծրագրում էր հաղթել ընտրություններում, մենք տեսանք դրա փոքրիկ սիմուլյացիա Ռուսթավելի պողոտայում։ Սակայն դուք տեսաք, որ ՆԳՆ-ին անհրաժեշտ էր ուղիղ 5 օր՝ արմատական ընդդիմության ռեսուրսները չեզոքացնելու համար։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ներքին գործերի նախարարությանը, նախարար Վախթանգ Գոմելաուրիին և ոստիկանությանը»,- ըստ վրացական Tabula տեղեկատվական կայքը հայտարարել է Կոբախիձեն։