Մի քանի ակնհայտ ճշմարտություն կյանքի մասին, որոնք բացարձակ մեծամասնությունը անտեսում են
ՀասարակությունԱյն պահը, երբ ցանկանում ես լինել փոքրամասնության մեջ:
Սրանք այն ճշմարտություններն են, որոնք դուք լսում և ապրում եք ամեն օր:
Ճշմարտություններ, որոնց չես ուզում հավատալ, նույնիսկ երբ դրանք քո աչքերի առաջ են: Ճշմարտություններ, որոնց մասին ոչ ոք չի սիրում և չի ցանկանում մտածել:
Աղմկոտ առօրյա կյանքի վառ ֆասադի հետևում այս հասկացություններն են, նույնիսկ եթե մարդկանց մեծ մասը ձևացնում է, որ դրանք գոյություն չունեն:
Դրանք հաստատ գոյություն ունեն: Ահա հինգը.
1. Կյանքը կարճ է
Որքան հաճախ ենք բոլորս լսում այս արտահայտությունը: Հոգու խորքում, մենք բոլորս էլ գիտենք, որ ոչ ոք հավիտյան չի ապրում և երկրի վրա մեր ժամանակը մի օր կավարտվի:
Միևնույն ժամանակ, մենք դեռ զարմանում ենք, երբ ծանոթ կամ սիրված մեկը մահանում է:
2. Անհանգստանալն անիմաստ է
Անհանգստությունները բողոքների են նման. դրանք ոչինչ չեն փոխում: Բայց մեզ թվում է, որ դրանք անհրաժեշտ են, քանի որ եթե մենք ոչ մի բանից չենք անհանգստանում, ուրեմն մենք կարծես դա լուրջ չենք ընդունում:
Բայց հավատացեք. անհանգստությունը ժամանակի և էներգիայի անտեղի վատնում է: Դրանք միայն կհանգեցնեն կնճիռների և խոցերի:
3. Բոլորի մոտ էլ ինչ-որ բան չի ստացվում
Եթե հրաժարվում եք ձեր երազանքից, քանի որ վախենում եք անհաջողությունից, ապա արդեն ձախողվել եք:
Կյանքի ինչ-որ պահի անհաջողություններն անխուսափելի են: Իսկական ձախողում է, երբ դու ինչ-որ բան չես անում, քանի որ վախենում ես տապալվել: Առաջ գնացեք: Եթե դա չի ստացվում, ընդունեք որպես դաս և անցեք առաջ: