Մոսկվայում Սիրիայի դեսպանը Ասադի՝ Ռուսաստան մեկնելը «խայտառակ փախուստ» է անվանել
ՄիջազգայինՄոսկվայում Սիրիայի դեսպան Բաշար ալ Ջաֆարին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ Ռուսաստան մեկնելը «խայտառակ փախուստ» է անվանել․
«Խայտառակ և նվաստացուցիչ փախուստը, առանց երկրի առջև ազգային պատասխանատվության որևէ զգացողության, հաստատում է տեղի ունեցած փոփոխությունների անհրաժեշտությունը և ավելի լավ ապագայի հույս է արթնացնում»,-ասել է նա։