MediaHub-ի տաղավարում դերասան Լևոն Շարաֆյան էր։ StarNews-ը հաղորդումից առանձնացրեց հետաքրքիր հատվածներ։
Լևոն Շարաֆյանն անկեղծացավ, որ այժմ խոսում, հասկանում, բայց չի մտածում անգլերեն։
«Ես 55 տ. հասակում եկա այս երկիր։ Այդ տարիքում այնքան աղբ կար իմ գլխում, որ ի վիճակի չէի սովորել անգլերեն։ 55 տարեկան հասակում մի քիչ դժվար է»։
Դերասանը խոսեց ՀՀ ներկայիս քաղաքական վիճակից.
«Կապուտուլացիայից հետո, երբ ընտրեցին դրան, անունը չեմ ուզում տալ՝ ճնշումս է բարձրանում։ Եթե ընտրել եք ՝վայելեք, բայց ինչ է անում. սաղ հանձնեց, հիմա էլ Հայաստանն է հանձնում։ Ես գիտեմ ոնց կարելի է իրեն կանգնեցնել,բայց չեն կանգնեցնում»։
Խոսք եղավ հայերի անտարբերությունից.
«Ես չեմ հասկանում ինչ է կատարվում Հայաստանում։ Ես մեկ ամիս առաջ Երևանում էի։ Դա իմ քաղաքն է` և՛ իմն է, և՛ իմը չի… Նայում եմ սրճարանները, ռեստորանները լիքն են ՝ ուտուշ-խմուշ, երաժշտություն։ Բան չի կատարվել, 5000զոհ չի եղել, 150հազար հաշմանդամ չկա, Արցախ… Ինչ է կատարվում այս ազգի հետ։ Ես չեմ ասում, որ բոլորը սև հագնեն ու ման գան, բայց մի քիչ պետք է մտածել վաղվա համար։ Վաղվա օրը ես չեմ տեսնում… Չեմ ուզում մտածել դրա մասին, ճնշումս թռնում է, որ մտածում եմ կարող է կորցնենք ամեն ինչ»։