Պետք է իշխանություն, որը մենք ունեցել ենք մինչև 2018 թվականի իշխանազավթումը. Հենրիխ Դանիելյան
ՆերքաղաքականՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ գրում է.
Աշխարհը վերադասավորվում է, և այդ վերադասավորման ժամանակահատվածում Հայաստանի իշխանության ղեկավար պետք է լինի այնպիսի մարդ, ով հասկանում է երկրի ճգնաժամային կառավարման նրբությունները, ով ունի դիվանագիտական, անվտանգային, ռազմաքաղաքակրթական և աշխարհաքաղաքական դաշտում ճիշտ մանևրելու և հարցերին լուծումներ տալու մեծ փորձ, ազգային պահպանողական մոտեցումներ ու հայրենասիրություն, ինչպես նաև պատրաստակամություն՝ կռիվ տալու Հայաստանի գոյության համար։ Հայաստանի այսօրվա կառավարիչները չեն կարողանում լուծել Երևանի տրանսպորտի և մետրոյի խնդիրները, և նրանց իշխանությունը Հայաստանի կարժանացնի Արցախի ճակատագրին՝ ասելով. «Ժողովուրդ ջան, հանգիստ եղեք, Շուշիի համար մարտերը շարունակվում են»։ Պետք է ազգային հռետորաբանություն, պետք է չպարտված հռետորաբանությամբ իշխանություն՝ հող ազատագրող, ոչ թե հող հանձնող։ Պետք է իշխանություն, ով կպաշտպանի ազգը, ոչ թե ազգին օգտագործի որպես վահան իր իշխանության համար։ Պետք է իշխանություն, որը մենք ունեցել ենք մինչև 2018 թվականի իշխանազավթումը։
Հ.Գ.
«Կամ բանակցում ենք, կամ կրակում ենք։ Երկու զարգացմանն էլ պատրաստ ենք»:
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան
«Պետք չէ ռազմական գործողություններ սկսել, հետո բողոքել օկուպացիայից։ Հիմա էլ Ադրբեջանը սպառնում է ռազմական գործողություններ սկսել։ Վստահ եմ, որ եթե նման գործողություններ լինեն, մի քանի ամիս անց ադրբեջանցիները բողոքելու են ոչ թե 20, այլ 25-30%-ի մասին։ Պետք չէ ռազմական գործողություններ սկսել»:
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան
«Այն, ինչ մենք ունենք, բավարար է՝ մեր հավակնոտ հակառակորդին կործանարար հարված հասցնելու համար»
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան