Հունվարի 20-ից աշխարհում ամեն ինչ էապես կփոխվի. Կոբախիձե
ՄիջազգայինՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պնդում է, որ երբ Թրամփը գա, «ամեն ինչ շատ լավ կլինի»։
«Կարծում եմ, որ հունվարի 20-ից աշխարհում ամեն ինչ էապես կփոխվի, այդ թվում՝ մեր տարածաշրջանը, որը հանդարտվելու է։ Իհարկե, մենք սպասում ենք ԱՄՆ նախագահի երդմնակալությանը։ Հուսով ենք, որ հունվարի 20-ից տարածաշրջանը զգալիորեն կհանդարտվի, և դա դրական ազդեցություն կունենա մեր երկրի վրա։
Ըստ այդմ, վրաց հասարակությունը մեծ լավատեսությամբ է սպասում նոր նախագահի երդմնակալությանը, ինչին Սալոմե Զուրաբիշվիլին ժամանակին չի ժամանի, քանի որ նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է դեկտեմբերի 29-ին։ Նրա համար Ամերիկայի նախագահի երդմնակալությունն ընդհանրապես նշանակություն չունի։ Կարծում եմ՝ ամեն ինչ շատ լավ կլինի»,- վարչապետի խոսքերն է մեջբերում SOVA-ն։
Սակայն, ըստ ամենայնի, Զուրաբիշվիլին հասցրել է անձամբ Թրամփին պատմել Վրաստանում կատարվողի մասին՝ ընտրակեղծիքների և ցուցարարների նկատմամբ բռնությունների մասին։
Ընդ որում, «Վրացական երազանք»-ը, հավանաբար, նույնիսկ կապ չի ստացել ԱՄՆ նոր վարչակազմի հետ։ Կոբախիձեն խոսել է որոշ «անուղղակի շփումների» մասին, բայց առանց մանրամասների։