Սիրիական նոր առաջնորդները երաշխավորել են ռուսական ռազմակայանների, դիվանագիտական հաստատությունների, զինվորականների և դիվանագետների անվտանգությունը
ՄիջազգայինԸստ ռուսական աղբյուրների, Ռուսաստանի ներկայացուցիչները կապի մեջ են սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչների հետ: Նրա առաջնորդները երաշխավորել են Սիրիայում ռուսական ռազմակայանների, դիվանագիտական հաստատությունների, զինվորականների և դիվանագետների անվտանգությունը։
Զինյալների հարձակման այս օրերին ոչ մի ռուս զինվորական, դիվանագետ, գույք կամ օբյեկտ չի տուժել։ Բացառությամբ փոքր խմբի, որը կրակի տակ էր հայտնվել Հալեպի նահանգում հարձակման առաջին օրը։