Թուրքական զորքերը և ջիհադական բանակը պատրաստվում են լայնածավալ հարձակման քրդերի վրա
ՄիջազգայինՄի շարք հեղինակավոր փորձագիտական աղբյուրներ այն համոզմունքին են, որ Սիրիայում պատերազմն ամենեւին էլ դեռ վերջացած չէ: Ւստ այդմ, թուրքական զորքերը և ջիհադական բանակը պատրաստվում են լայնածավալ հարձակման ԱՄՆ-ի կողմից ստեղծված «Սիրիայի դեմոկրատական ուժերի»` քրդերի եւ քրդամետ խմբավորումների դեմ, որոնք զբաղեցնում են Սիրիայի մոտ 40 տոկոսը` Եփրատ գետի արեւմտյան որոշակի հատվածներ եւ ողջ երեւելյան գոտին:
Ահա այս ֆոնին, հետաքրքիր էր նաեւ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի այսօրվա հայտարարությունը, որ ժամանակին ինքն է ԱՄՆ-ի վերահսկողության տակ պահել քրդերի զբաղեցրած գոտին, եւ նպատակը նավթն էր: Նաեւ, որ այս պահին էլ այդ նավթաբեր գոտին Թրամփի հետաքրքրությունների մեջ է:
Փաստն այն է, որ քրդերի հետ Էրդողանը երեւ հիմնական խնդիր ունի: Նախ, քրդական հարցն է, որպես այդպիսին: Երկրորդը, հենց այդ նույն նավթն ու գազն է, որն Էրդողանի համար չափազանց համեղ պատառ է: