Մի տեսակ զուգահեռներ եմ նկատում սիրիական դեպքերի եւ 1917թ ռուսական հեղափոխության միջեւ. Բալասանյան
Միջազգային«Սիրիան շարունակում է մնալ բոլորիս ուշադրության կենտրոնում։ Մի հարցի վրա էլ եմ ցանկանում հրավիրել բոլորիս ուշադրությունը։ Մի տեսակ զուգահեռներ եմ նկատում սիրիական դեպքերի եւ 1917թ ռուսական հեղափոխության միջեւ։ Փլուզելով ռուսական կայսրությունը, Լենինը մաքրեց երկիրը բրիտանական եւ ֆրանսիական ազդեցության տակ գտնվող խմբավորումներից՝ ըստ էության, վերականգնելով Կարմիր կայսրություն։ Հիմա Սիրիայում սկսել են դուրս մղել քրդերին իրենց հսկողության տակ գտնվող քաղաքներից։ Իսկ կարո՞ղ է այս վիճակում գտնվող Սիրիան պետք էր փլուզել՝ միասնական արաբական դիմագծով Սիրիա ունենալու համար: Ո՞վ գիտի....», - գրել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ: