Սիրիական զորքերը լքում են Դամասկոսի կենտրոնը. աղբյուր
Սիրիացի զինվորականները լքում են Դամասկոսի կենտրոնը, կենտրոնական հեռուստատեսության շենքն իբրև գրավված է, հայտնում է Al Jazeera-ն:
«Աղբյուրները հաղորդում են, որ զինված սիրիական ընդդիմությունը մտել է Դամասկոս ու այդ ֆոնին բանակը դուրս է բերում իր ուժերը մայրաքաղաքից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Սիրիական Sham FM ռադիոկայանն էլ տեղեկացրել է, որ Դամասկոսում լսվում են պայթյունի ձայներ, իսկ ըստ AFP-ի՝ կրակոցներ:
Որոշ տելեգրամ ալիքներ, ինչպես նաև Sham FM-ը հայտնում են, որ Դամասկոսի միջազգային օդանավակայանն ամբողջությամբ դադարեցրել է աշխատանքը: