Բոլորն էլ հասկանում են, որ Սիրիան գրաված ահաբեկիչների հետևում կանգնած է Թուրքիան.Վարուժան Գեղամյան
ՀասարակությունԲոլորն էլ տարածաշրջանում հասկանում են, որ Սիրիան գրաված ահաբեկիչների ետևում կանգնած է Թուրքիան, առանց որի համակարգման, օժանդակության ու հովանավորման, Ասադը չէր ընկնի (այն էլ այսքան արագ), գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Թուրքիայի դերակատարումն է պատճառը, որ անցնող ողջ շաբաթվա ընթացքում Արաբական Միացյալ Էմիրությունների գլխավորությամբ մի շարք երկրներ փորձում էին դիվանագիտական ճանապարհով լուծել խնդիրը՝ համոզելով Թուրքիան կայունացնել վիճակը։ Այդ մասին հայտնում են Wall Street Journal-ի աղբյուրները։