Շարունակում են հակասական տեղեկություններ գալ Ասադի ճակատագրի հետ կապված
ՄիջազգայինՇարունակում են հակասական տեղեկություններ գալ Ասադի ճակատագրի հետ կապված:
Մի քանի աղբյուրներ համառորեն պնդում են, որ Սիրիայի նախագահի ինքնաթիռին խոցած հրթիռի մասին։ Ավելի վաղ խոսակցություններ կային, որ Բաշար ալ-Ասադը Դամասկոսից հեռացել է Իլ-76Տ բեռնատար ինքնաթիռով՝ շարժվելով անհայտ ուղղությամբ, հնարավոր է՝ Ռուսաստան։
Ըստ flightradar24 ծառայության՝ ինքնաթիռը, որով Ասադը կարող էր օդ բարձրանալ, հանկարծ սկսել է կտրուկ կորցնել բարձրությունը, այնուհետև անհետացել ռադարներից Աքքարից հյուսիս գտնվող Լիբանանի օդային տարածքի մոտ։ Այնուհետեւ պայթյուն է լսվել Հոմսից արեւմուտք գտնվող Աս-Սուվեյրի գյուղի մոտ։
Հաղորդվում է, որ հրթիռը արձակվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 5:30-ի սահմաններում, ռազմակայանի մոտ, որտեղ տեղակայված են զենիթային հրթիռներ, որոնք վերջերս լքվել էին սիրիական բանակի կողմից:
Որոշ զինյալներ մինչեւ իսկ պարծենում են, որ խոցել են Ասադի ինքնաթիռը:
Իսկ ահա թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով ԱՄԷ-ի աղբյուրները, հայտնում են, որ Ասադն ընտանիքի հետ ժամանել է Աբու Դաբի։
Հնարավոր է, որ երկու տեղեկությունն էլ ճիշտ է: Այսինքն, որ Իլ-76Տ-ն իրոք խոցվել է, սակայն երաշխավորված չէ, որ Ասադն այնտեղ էր: Իսկ Ասադը կարող էր ավելի վաղ հեռանալ երկրից, ինչի մասին, ի դեպ, դեռ երեկ էինք տեղեկացրել (https://iravunk.com/?p=299658&l=am)` վկայակոչելով իրանական աղբյուրին:
Սպասում ենք ավելի ստույգ տեղեկատվության։