Ինչու այսքան արագ ընկավ Սիրիան. Ժամանակին Պրիգոժինը հստակ բացատրել է
ՄիջազգայինՍիրիական առաջին պատերազմի դրվագներից մեկի` Պալմիրայի գրավման մասին պատմությունը, որ ժամանակին պատմել է «Վագների» ղեկավար երջանկահիշատակ Եվգենի Պրիգոժին, հստակ բացատրում է, թե ինչու Ասադն այսքան հեշտ պարտվեց երկրորդ պատերազմում:
«2017 թվականի մարտի 2-ին՝ լուսադեմին, ես ժամանեցի Պալմիրայի մոտ և այնտեղ էի սիրիական վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի հետ, ով եկել էր շնորհակալություն հայտնելու իմ մարտիկներին` երկրորդ անգամ Պալմիրան հակառակորդից հետ վերցնելու համաձայնության համար։
Սիրիական զորքերը հրաժարվեցին մեզ աջակցել այս հարձակման ժամանակ։ Սկզբունքորեն, սիրիական բանակը հազվադեպ էր կռվում, այն սովորաբար գալիս էր մեր հետքերով, երբ գործն արդեն ավարտված էր: Դա տեղի է ունեցել նաեւ Պալմիրայում:
Առաջինը, ով մտավ Պալմիրա, Ռատիբորն էր՝ առաջին գրոհային ջոկատի հրամանատարը։ Լավ եմ հիշում նրա խոսքերը. նա շրջվեց դեպի պաշտոնյան և ասաց. «Եթե դուք նորից կորցնեք Պալմիրան, մենք այն հաստատ երրորդ անգամ չենք ետ գրավի»»։
«Վագները» հիմա Սիրիայում չէ, չկա նաեւ համարժեք փոխարինող այսինքն չկա այն ուժը, որի հետքերով սիրիական բանակը կարող էր շարժվել: Անգամ «Հեզբոլլահից» ակնարկեցին, որ իրենց ուժերը, որոնք ուղարկվել էին Սիրիա, պարզապես հետ վերադարձան` տեսնելով, որ սիրիական բանակը չի պատրաստվում կռվել: Անցած զինադադարի տարիներին Ասադը պետք է մտածեր միայն առաջին պատերազմում սիրիական բանակի թերությունենրն վերացնելու, իրականում մարտունակ բանակց դարձնելու մասին: Բայց իրողությունը ցույց տվեց, որ ոչինչ արված չէր. Պրիգոժինի պատմության համաձայն, ինչպես այն ժամանակ «սիրիական բանակը հազվադեպ էր կռվումՄ, այդպես էլ հիմա որեւէ քիչ թե շատ տեսանելի ճակատամարտ չտվեց: Արդյունքում, ոչ միայն «Պալմիրան երրորդ անգամ ընկավ», այլ ողջ երկիրը: