Շփվելու լավ առիթ ընձեռնվեց. Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպել է Մակրոնի, Թրամփի և Իլոն Մասկի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով աերեկ մեկնել է Փարիզ՝ ներկա գտնվելու Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը, մի քանի լուսանկարներ է տեղադրել, որոնց կից գրել է:
«Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությունը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ շփվելու լավ առիթ ընձեռեց»:
«Իլոն Մասկի հետ շփվելու առիթ նույնպես ունեցա»: