Իսրայելն արդեն օկուպացրել էր Սիրիայի մի մասը
ՄիջազգայինԱսադի տապալումից հաշված ժամեր անց Իսրայելն արդեն օկուպացրել էր Սիրիայի մի մասը։
Իսրայելի ծանր հրետանային գնդակոծություն է եղել Կունեյտրայի և Հոլանի բարձունքների ապառազմականացված գոտում:
Իսրայելի պաշտպանության բանակը Հոլանի բարձունքների երկայնքով անցակետեր է տեղադրել, իսկ սիրիական սահմանին հարող գյուղատնտեսական բոլոր տարածքները հայտարարվել են փակ ռազմական գոտիներ։
Իսրայելի պաշտպանության բանակի տանկերը մտել և գրավել են սիրիական Կունեյտրա քաղաքը, որը գտնվում է Հոլանի բարձունքների ապառազմականացված գոտում: