Աբխազիայից մանդարինները կրկին սկսել են ներկրվել Ռուսաստան
ՄիջազգայինԱբխազիայից մանդարինները կրկին սկսել են ներկրվել Ռուսաստան։ Այս մասին ռուսական տեղեկացված աղբյուրը հայտնում է.
«ՌԴ սանիտարական ծառայությունները բուսասանիտարական խախտումների անվան տակ կարճ ժամկետով փակեցին մանդարինի մուտքը: Բայց Մոսկվայում ի սկզբանե հասկանում են, որ դա մեծ հարված է ոչ թե Աբխազիայում հեղաշրջում իրականացնողներին, այլ` շարքային քաղաքացիներին: Նման ակցիան նաեւ շարքային քաղաքացիներին հիշեցրեց, թե իրականում ինչ կարգավիճակում է Աբխազիան, ինչպես են գոյատեւում, եւ եթե 35 տարվա պաշտպանություն-աջակցությունից հետո ինչ-ինչ խաղերի մեջ հայտնվեն, ուրեմն հետեւանքների մասին էլ պետք է հիմիկվանից հասկանալ: Սպասվող ընտրություններում հենց այդ շարքային քաղաքացիների կարծիքն է էականը, եւ հետեւանքները նրաց նման կարճաժակմետ միջոցառումով ցույց տրվեց: Մյուս հարվածները լինելու են թիրախային` արդեն կոնկրետ գործակալների ՌԴ քաղաքացիությունից զիկելու տեսքով, ինչն արդեն սկսված է: Չի լուծվի նաեւ ֆինանսավորման խնդիրը. աբխազական բյուջետային աշխատողները պետք է եւս մեկ անգամ տեսնեն, թե որտեղից են այսքան ժամանակ աշխատավարձ-թոշակ ստացել, եւ եթե հիմա իշխանության ղեկին են անձիք, որոնք չեղարկում են Ռուսաստանի հետ կնքած պայմանագիրը, ուրեմն թող նրանք էլ վճարեն մարդկանց»: