Ահաբեկիչների զորքերն այս գիշեր ամենայն հավանականությամբ կշրջափակեն Դամասկոսը․ Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ զարգացումներին։
«Կատարում ավարտվեց Իրան-Ռուսաստան-Թուրքիա եռակողմ հանդիպումը, որը նվիրված էր Սիրիային:
Սիրիայի օրինական իշխանությունը չստացավ իրանա-ռուսական աջակցություն: Հակառակը` կա կոչ բանակցել «օրինական ընդդիմության» հետ:
Ահաբեկիչների զորքերն այս գիշեր ամենայն հավանականությամբ կշրջափակեն Դամասկոսը»,- գրել է թյուրքագետը: