Մեծ Բրիտանիայի ափերին հզոր փոթորիկ է մոտենում. վտանգի «կարմիր» մակարդակ է սահմանվել
ՄիջազգայինԱնգլիայի հարավ-արևմուտքում և Ուելսի որոշ հատվածներում մոտ 3 միլիոն մարդ ստացել է կարճ հեռախոսային ծանուցումներ՝ զգուշացնելու, որ «Դարրագ» փոթորիկը մոտենում է: Այս մասին հայտնել է բրիտանական BBC հեռուստաընկերությունը։
«Սա մինչ օրս ահազանգման համակարգի ամենամեծ օգտագործումն է, և այն ուղարկվել է մարդկանց բջջային հեռախոսներին», - ասվում է հրապարակման մեջ:
Հստակեցվում է, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական վարչությունը հայտարարել էր սպառնալիքի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակի մասին։ Այս գույնը օգտագործվում է միայն այն դեպքերում, երբ իրական վտանգ կա մարդու կյանքին: Քամու պոռթկումները կարող են հասնել 144 կմ/ժ արագության։