Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 36 տարի
1988թ. դեկտեմբերի 7-ին` ժամը 11:41 րոպեին, հայ ժողովրդի հետ ողբերգություն տեղի ունեցավ՝ Սպիտակ քաղաքում կործանարար երկրաշարժ գրանցվեց։
Մեկ րոպեից ավելի կարժ ժամանակամիջոցում ավերվեցին Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։
Պաշտոնական տեղեկություններով, Սպիտակի երկրաշարժից զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ է դարձել, անօթեւան է մնացել 530 հազար բնակիչ:
Երկրաշարժի հետևանքով հիմնովին ավերվեց Սպիտակ քաղաքը: Սպիտակի և մոտակա գյուղերի հետ մեկտեղ բնության տարերքը ավերեց 21 քաղաք ու ավան, 324 գյուղ, ոչնչացրեց Հայաստանի երկրորդ քաղաք Լենինականի (այժմ Գյումրի) բնակելի, սոցիալական եւ արդյունաբերական ֆոնդի 80 տոկոսը:
2019թ․ սկսած՝ Դեկտեմբերի 7-ը Հայաստանում նշվում է որպես երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայության օր: