Հիշում եմ պատուհաններից կախված, փողոցներում ընկած մարդկանց... ցավոք ու չեմ մոռանում. Մութաֆյան
Մշակութային«36 տարի առաջ այս օրը իմ կյանքն առաջին անգամ բաժանվեց առաջի ու հետոի, իմ մանկական մտապատկերում դաջված քաղաքս երկրաշարժից առաջ ու հետո, հետոն ավելի լավ եմ հիշում, երբ մարդիկ ապրում էին տնակներում` թունավոր սնկերի հետ, երբ թալանվում էին առանց այն էլ երկրաշարժի պատճառով ունեզրկվածները, հիշում եմ նաեւ, թե երբ ու ինչպես սկսվեց վերակառուցվել քաղաքս, ու թե երբ ծաղկեց քաղաքս։ Հիշում եմ ամեն ինչ, հիշում եմ։ Հիշում եմ, թե ինչպես գետնին հավասարվեց մեր մանկապարտեզի դիմացի շենքը, հիշում եմ պատուհաններից կախված, փողոցներում ընկած մարդկանց։ Հիշում եմ, ցավոք ու չեմ մոռանում։