ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ՍԻՆԴՐՈՄ, ԿԱՄ ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԹՐԱՄՓԸ ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԱՊԻ ՕՂԱԿՆ ԷԼ ԱՎԵԼԻ Է ԿԱՐԵՎՈՐՎԵԼ Ով չի գնահատում իր անցյալը, ապագա ունենալ չի կարող. Արտակ Զաքարյան Խնջույքների ժամանակ սիրտը պաշտպանելու համար ալկոհոլի վրայից պետք է ջուր խմել. The Conversation Բանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք՝ ԼՂ փաստացի վերադարձը Ադրբեջանի կազմ. Փաշինյան Արյունալի բախումներ, պատերազմներ չենք տեսնում և չենք տեսնի Ադրբեջանում.Ալիև Հայաստանը չի նախատեսում անջատել ռուսական հեռուստաալիքները. РИА Новости Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ) Անանուխի մաստակը նպաստում է քաշ հավաքելուն Մարմելադը մաքրում է օրգանիզմը

Մենք այս պահին բանանային պետությունից էլ ցածր մակարդակի վրա ենք.  Լոքմագյոզյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է Միջինարեւելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թուրքագետ ՏԻՐԱՆ ԼՈՔՄԱԳՅՈԶՅԱՆԻ հետ:
«ԵՎՐԱԴԻՏՈՐԴՆԵՐՆ Ի՞ՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ»


— Ձեր գնահատմամբ՝ այս պահին ինչպիսի՞ն են Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հարաբերությունները:


— Փաշինյան-Ալիեւ հարաբերությունների մասին խոսելիս՝ կարելի է դիտարկել թելադրող եւ կատարող կարգավիճակները: Մենք եվրադիտորդներ ունենք, որեւէ մեկը հարց տվե՞լ է, թե այդ դիտորդներն ի՞նչ են անում մեր երկրում: Մենք տեղյա՞կ ենք: Գրեթե ոչ մեկս չգիտենք, որովհետեւ այնպիսի իրավունքներ են տրված իրենց, որ միայն գրավված երկիրում կտան գրավողի զինվորներին: Այդ մարդիկ եկան, որ սահմանը պետք է դիտարկեն եւ այնտեղ կատարվելիք իրողությունները: Նախ Ադրբեջանը չընդունեց եւ միայն մի կողմից են դիտարկում, ու դա կիսատ մնացած գործ է: Երկրորդ՝ պատերազմի ժամանակ էլ հենց իրենք անգամ ընդունեցին, որ այդ դիտարկման արդյունքներն ուղարկվում են Արեւմուտք եւ, նաեւ,Ալիեւի պահանջի հիման վրա ուղարկում են նաեւ հենց այդ մարդուն: Այսինքն՝ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում:


— Պարոն Լոքմագյոզյան, կբացե՞ք փակագծերը, թե ինչ է կատարվում Ձեր պատկերացմամբ: 


— Պատերազմի ընթացքում մեր սահմանների վրա ինչ կատարվում է՝ Ալիեւին են տեղյակ պահում: Դրանից էլ լավ շպիո՞ն: Փող տաս, այդքան լավ շպիոններ չես ճարի: Հենց դրանից հետո էլ իրավունք տրվեց իրենց, որ ոչ միայն ընդհանուր սահմանի, այլ ամբողջ Հայաստանի սահմանի վրա կարող են գյուղեր մտնել, մարդկանց հարցեր ուղղել, տվյալներ հավաքել եւ այլն, եւ այլն: Ու ոչ մեկը՝ ոչ մի ոստիկան, Հայաստանի անվտանգության ուժերից ոչ մի ներկայացուցիչ իրենց չի կարող ասել` ի՞նչ եք անում: Մեզնից մեկը, եթե սահմանի վրա գնանք եւ հետաքրքիր հարցեր տանք այնտեղի ժողովրդին, ապա մեր թեւերը կոլորեն ու կտանեն: Այնինչ սրանք ամբողջ Հայաստանի սահմանում եւ ամբողջ գծով այդ նույն գործերը եւ ավելին անում են, ու ոչ ոք իրենց ոչինչ չի ասում: Վերջում էլ, կրկնում եմ՝ այդ ամբողջ տվյալները ուղարկվում է Ալիեւին:
Սա ես չեմ ասում, այլ իրենց ասելով է: Հետո էլ մարդիկ ասում են, թե զորքի տեղաշարժերը մի նկարեք, բայց ով ինչ ուզում նկարում է, եւ ոչ ոք իրենց ոչինչ չի կարողանում ասել: Որեւէ մեկի մտքով անգամ անցե՞լ է, թե ո՞ւր են գնում այդ նկարները: Շատ նույն հաջողությամբ ինքը կարող է այդ բոլոր զինվորական մեքենաների համարները գրել եւ ուղարկել Ալիեւին: Ցավոք սրտի, ինքն այդ իրավունքն ունի, եւ ոչ մեկը չի կարող որեւէ բան ասել: Ո՛չ ես կարող եմ, ո՛չ ոստիկանը եւ ո՛չ էլ մյուս կառույցները: Որեւէ մեկը պատկերացնո՞ւմ է գոնե, թե մենք ի՞նչ վիճակում ենք: Մենք այս պահին բանանային պետությունից էլ ցածր մակարդակի վրա ենք:


«ՄԵՆՔ ԱՊՏԱԿ ՈՒՏՈՂ ԵՆՔ ԱՐԴԵՆ ԴԱՐՁԵԼ»


— Իսկ ինչպիսի՞ խնդիրներ կան, որոնք հասարակության մի նկատելի զանգված կուրորեն չի նկատում, սակայն պետք է հետեւողական լինի։


— Այն, ինչ Փաշինյանի եւ Ալիեւի քննարկման հիմքում էր, ես առաջին հերթին հենց դրանից եմ վախենում։ Նրանք ինչպես  որ կա, այդպես էլ ասում են, որ մենք իրենց թշնամին ենք, իսկ մեր «խելացի» ղեկավարությունն այդքանը չի կարողանում հասկանալ։ Հասարակ մի օրինակ՝ փորձեք, պարզապես, մուտք գործել սոցիալական ցանցեր եւ ընթերցել հրապարակումների մեկնաբանություններում առկա գրառումները։ Մեզնից շատերի դեպքում, ցավոք սրտի, հանդիպում ենք նրան, որ նշում են, թե՝ այո՛, այդ մարդիկ մեր թշնամիներն են եւ վերջ, բայց որեւէ մեկն արդյո՞ք ուշադրություն է դարձնում նրանց գրառումներին։
Նրանք միայն թշնամական նպատակներ ունեն, ցանկություններ ունեն, մտածելակերպ ունեն։ Եթե մեր կառավարությունն այդպիսի ծառայի դիրքով գնում է նրանց մոտ՝ դրանից միայն վատ բան է սպասվում։ Թշնամի կողմը, ցավոք սրտի, ամեն ինչի պատրաստ է՝ իրենց նպատակներին հասնելու համար, իսկ մեր կողմը հարց է առաջանում, թե պատրա՞ստ է։ Ես բավականին դժվարանում եմ այդ հարցին պատասխանել։ Անգամ բարեկամիդ բոլոր ցանկությունները պետք է բավական ուշադիր կերպով նայես քեզ համար հարմա՞ր է, թե` ոչ։ Կարող է նա քո բարեկամն է, բայց այդ պահին մտածում է իր իսկ շահի մասին։ Ամիսներ առաջ ԱՄՆ դեսպանը Եվրոպայում ի՞նչ ասաց: Նա ասաց, որ, եթե ռուսներին դուրս հանենք երկրից (չնայած ասում է, որ մի 4 տարի կտուժենք), բայց թե՝ այդտեղ նաեւ հարց է առաջանում, թե ես ի՞նչ շահ ունեմ ռուսին դուրս հանելուց: Դա լա՞վ է, որ գազ չունենամ, որ ապրանք չկարողանամ վաճառել: Տեսեք, այսօր հենց այդ վիճակին ենք հասել, եւ ամեն ինչ հենց դրան է տանում: 
Վերջին ժամանակներում  մեր իշխանությունները նաեւ արտահանման խնդիրներ են ստեղծել: Ինչո՞ւ, որովհետեւ մեր շուկան Ռուսաստանն է, եւ մնալու է այն մեր շուկան: Աշխարհում ոչ մեկին ձեր ապրանքը չեք կարողանալու վաճառել, քանի որ մենք այնպիսի մի բան չենք արտադրում, որը բոլորին պետք է, եւ բացի այդ, նաեւ տեխնոլոգիա չունենք, որպեսզի արտադրենք: Ընդամենը խաղող, ծիրան, կոնյակ ունենք: Մեր արտահանման հիմնական ապրանքները միայն սրանք են: Ուրիշ ի՞նչ կարող է լինել։ Պղի՞նձ ենք արտահանում, ձրի՛ ենք արտահանում դա, քանի որ մասշտաբները շատ են կամ մի քիչ ավելի շատ փող է գալիս: Ընդամենը այս երեք ապրանքն ենք արտահանում։ Ո՞վ կգնի այդ ապրանքը։ Երբեւէ ոչ ոք չի փորձել մտածել։ Այն, որ ասում են նոր շուկաներ՝ խաբո՛ւմ են ուղղակի։ Ո՞ր շուկաները։ Բոլոր տեղերում նորմաները հիմա այնքան խիստ են, որ նախ պետք է տարիներ անցնեն՝ ամենաքիչը  5 տարի, որ ինչ-որ մի կերպ կարողանանք ինչ-որ մի քայլ անել, եւ հետո անգամ եթե այդ նորմայով արտահանենք՝ չեն առնելու, քանի որ մենք Եվրամիության անդամ չենք։ Հիմա ուղղակի մեր ժողովրդին խաբում են՝ նշելով, թե գիտե՞ք, որ մենք կարող ենք ԵՄ անդամ դառնալ։


— Եվրամիության անդամ դառնալու եւ չդառնալու առնչությամբ՝ ինչպիսի՞ հանգամանքների մասին կարող եք նշել։


— Տեսականորեն ամբողջ աշխարհը կարող է Եվրոպական միության անդամ դառնալ։ Վրաստանը ամեն ինչ արեց, կորուստներ ունեցավ՝ հանուն Եվրամիություն մտնելու եւ շուրջ 30 տարի է` ամեն ինչ անում է դրա համար, բայց չկարողացավ։ Շատերին թվում է, թե այդքան հե՞շտ է։ Դուք պե՞տք եք Եվրամիությանը, որպեսզի նա ձեզ վերցնի, հատկապես` քաղաքական առումով: Իհարկե՝ ո՛չ։ Ժամանակին՝ այո, մենք այս աշխարհում շատերին պետք էինք, որովհետեւ տարածաշրջանում փոքր էինք, սակայն մի կողպեք էինք հանդիսանում շատերի համար։ Հիմա, ցավոք սրտի, մենք այդ կողպեքի բանալին վերցրինք եւ տվեցինք ուրիշներին, եւ վերջացավ ամեն բան։ Մենք այսօր սուբյեկտ չենք, պարզապես օբյեկտ ենք։ Վերջին տարիներին որտեղ, որ մեզ կանչում են քննարկման եւ կլոր սեղանի առջեւ նստեցնում, բոլորը հրամայում են մեզ։ Էրդողանը ասում է, թե դուք սա՛ պիտի անեք, Ալիեւն ասում է, թե դուք սա՛ պետք է անեք, եւ այդպես շարունակ։ Մենք ապտակ ուտող ենք արդեն դարձել։


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 






ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ՍԻՆԴՐՈՄ, ԿԱՄ ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԹՐԱՄՓԸՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԱՊԻ ՕՂԱԿՆ ԷԼ ԱՎԵԼԻ Է ԿԱՐԵՎՈՐՎԵԼՈվ չի գնահատում իր անցյալը, ապագա ունենալ չի կարող. Արտակ ԶաքարյանԽնջույքների ժամանակ սիրտը պաշտպանելու համար ալկոհոլի վրայից պետք է ջուր խմել. The ConversationԲանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք՝ ԼՂ փաստացի վերադարձը Ադրբեջանի կազմ. Փաշինյան Արյունալի բախումներ, պատերազմներ չենք տեսնում և չենք տեսնի Ադրբեջանում.ԱլիևԵրկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել Հայաստանը չի նախատեսում անջատել ռուսական հեռուստաալիքները. РИА НовостиԳիտնականները ուղեղի տասնյակ աննորմալություններ են հայտնաբերել նյարդային անորեքսիայի ժամանակՓաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)Չարագործները տրոյացի են տարածում Telegram-ի ֆինանսական ալիքների միջոցովԱնանուխի մաստակը նպաստում է քաշ հավաքելունԷյնշտեյնի՝ նախագահ Ռուզվելտին ուղղված պատմական նամակը կարող է վաճառվել 4 մլն դոլարովՄարմելադը մաքրում է օրգանիզմըForbes-ը հայտնել է՝ ով է աշխարհում ամենահարուստ կին երաժիշտըWhatsApp-ն այժմ կարող է պահպանել «սևագիր» հաղորդագրություններըՆախագահներին հրավիրելով բանավեճի՝ Նիկոլը կրկնեց Թուրքիայի ձեռագիրը.Armenian info«Սուրբ Ծննդյան օրակարգն» ավելի կարևոր էր քան Լավրովի հետ զրույցը․ Զախարովան՝ գերմանական ԶԼՄ-ների մասինԱվստրալիայի կառավարությունը մինչև 16 տարեկան երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերիցՎարազդատ Լալայանը` «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող Հայտնի են մարզաշխարհի տարվա լավագույնների անուններըՃի՞շտ եմ հասկանում, որ երեք նախագահները վերջնականորեն և անշրջելիորեն հրաժարվում են հրապարակային բանավեճից. ՓաշինյանԱռաջարկվում է լրացուցիչ հավաստագրման չափորոշիչներ սահմանել Երևանում տաքսի ծառայություն իրականացնողների համարՆախատոնական «կտեր» եւ նախընտրական ինտրիգներ«Եթե ​​դու ինձ թողնես Չեչնիան, ես քեզ կթողնեմ Հայաստանը»․ համացանցում քննարկում են «Plus rien ne m՛étonne» երգըԿայացել է Պուտին-Ալիև հեռախոսազրույցԵրկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվումՍիրիայի իշխանությունները կքննարկեն ԼԳԲՏ անձանց նկատմամբ վերաբերմունքը, ալկոհոլը և կանանց դրեսսկոդըԷյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել․ տարհանվել է 1000-ից ավելի մարդԱլիևն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը«Կա մեկ այլ տարբերակ՝ տապալելով այս ռեժիմը, մենք կհասնենք ընտրությունների». ԶուրաբիշվիլիԱղբահանության վճարը կհաշվարկվի ոչ թե անձերի քանակով, այլ քմ-երով. փոխքաղաքապետՊուտին-Փաշինյան առանձին երկկողմ հանդիպում նախատեսված չէ. ՊեսկովՆախագահները ճիշտ արեցին՝ հրաժարվեցին Նիկոլի հետ բանավեճի հրավերից, պատրաստ եմ, թող լայաղ անի, գա․ Աշոտյան (տեսանյութ)Որոշ շրջաններում ձյուն է սպասվում. ջերմաստիճանը կնվազիԲԴԽ նախագահն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ ԿոպիրկինինՈւկրաինայում ընդդիմադիր կուսակցության ղեկավարը հայտարարել է՝ Զելենսկին փորձում է կաշառել Սլովակիայի վարչապետինՎայր եմ դնում ավագանու մանդատս. Գրիգոր ՀարությունյանՏիգրան Ավինյանն Իշխան Սաղաթելյանի դեմ բոլոր 4 գործերով պարտվել է. փաստաբանՀՖՖ-ն միլիոններ է պարտք Ռուբեն Հայրապետյանին․ փաստաբանՌուսաստանում հայտնել են՝ երբ են ստուգելու միգրանտ երեխաների ռուսաց լեզվի իմացությունըԱզգային դաշտում պայքարած տղերքին բանտարկում են, ֆաշիստական կազմակերպություններին՝ աջակցում ու ֆինանսավորում. ՍումբուլյանՀին ավտոբուսներին կփոխարինեն 2 անգամ ավելի տեղատարողությամբ «Ժոնգ տոնգ»-ները․ ԳալջյանՆիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ ԴեմոյանԵթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին. Փաշինյանը՝ նախկին նախագահներինՌԴ նախագահը կմասնակցի Փաշինյանի նախագահությամբ անցկացվելիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին78-ամյա Բիլ Քլինթոնը հոսպիտալացվել էԱլբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծինԷրդողանը կայցելի Սիրիա մեծ պատվիրակությամբ. HürriyetՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top