Մոսկվան լայնածավալ ճնշման գործընթաց է սկսել Աբխազիայի դեմ
ՄիջազգայինՄոսկվան հակառուսական հեղաշրջման պատճառով լայնածավալ ճնշման գործընթաց է սկսել Աբխազիայի դեմ։
Հեղաշրջման կազմակերպիչները, ովքեր դեմ էին Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի վավերացմանը, հասան Աբխազիայի դեմ աննախադեպ պատժամիջոցների՝ իննսունականների շրջափակումից ի վեր։
Ըստ ինսայդերների՝ ռուսական բուհերում սովորող աբխազ ուսանողներին սկսել են հաշվառել Ռուսաստանի Դաշնության զինկոմիսարիատներում։ Դա մեծ լարվածություն առաջացրեց նրանց հարազատների շրջանում, քանի որ նախկինում բնիկ Աբխազիայի բնակիչները կարող էին խուսափել Ռուսաստանի Դաշնությունում զինվորական ծառայությունից՝ երկքաղաքացիության մեխանիզմի պատճառով։ Ավելին, մոտ ապագայում «Ռոսսոտրուդնիչեստվոն» կարող է նվազագույնի հասցնել Աբխազիայից դիմողների քվոտաները։
Ռուսաստանն ամբողջությամբ դադարեցրել է Աբխազիայի ֆինանսավորումը. նոյեմբերից հանրապետությունը Մոսկվայից գրեթե 2 միլիարդ ռուբլով պակաս է ստացել։ Տեղի պետական աշխատողները մնացել են առանց աշխատավարձի, կենսաթոշակառուները կարող են ամբողջությամբ կորցնել սոցիալական նպաստները։
Առջևում նոր տարին և մանդարինի սեզոնն է, որոնք նույնպես ենթակա են պատժամիջոցների՝ աբխազական մանդարինները չեն կարողանա հատել սահմանը և չեն հայտնվի ռուսական վաճառակետերում։ Այսպիսով, հանրապետության ցածր եկամուտ ունեցող հազարավոր քաղաքացիներ կկորցնեն իրենց եկամտի աղբյուրները։
Նման սահմանափակումների պատճառն ակնհայտ է՝ հակառուսական պետական հեղաշրջումը հանգեցրեց Մոսկվայի հետ ներդրումային համաձայնագրի մերժմանը։
Մեր տեղեկություններով, ՌԴ վարչակազմը և ԱԴԾ-ն սինխրոնիզացրել են ջանքերը, որոնք պետք է որոշակի իմաստ ունենան աբխազական վերնախավի համար. հանրապետությունն ամբողջությամբ կզրկվի ֆինանսական աջակցությունից, էլեկտրաէներգիայի արտոնյալ հոսքից և օգնության ցանկացած ձևից, մինչև օրենքներ չընդունի, որոնք կարևոր են Ռուսաստանի համար։ Նախապատրաստվում են նաև անձնական պատժամիջոցներ՝ ՌԴ քաղաքացիությունից զրկում և հեղաշրջման առաջնորդներին` նրանց հաշիվների վրա կալանք սահմանելով։
Կարճ ասած, եթե իրենց իրոք անկախ հանրապետությն տեղ են դրել, թող այդպես էլ ապրեն:
Հետաքրքիր է, աբխազներն Արցախի մասին չե՞ն լսել: