Փորձել են թալանել Սարգիս Ադամյանի տունը, կինն ու որդին տանն են եղել. Bild
Սպորտ
Գերմանական Bild-ը հայտնում է, որ երկու դիմակավորված տղամարդիկ փորձել են ներխուժել Հայաստանի ազգային հավաքականի և «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանի տուն։
Այդ ժամանակ տանն են եղել ֆուտբոլիստի կինը՝ մոդել Աննա Ադամյանը և որդին։
Կինը դիմակավորված տղամարդկանց նկատել է անվտանգության տեսախցիկների շնորհիվ։
Բարեբախտաբար, դեպքը լավ ավարտ է ունեցել ընտանիքի համար: Ադամյանը ոստիկանություն է կանչել, և կողոպտիչներին հաջողվել է վախեցնել:
«Երկու դիմակավորված տղամարդիկ փորձում էին ներխուժել այստեղ, երբ ես տանը մենակ էի Լևիի հետ: Սրանք իմ կյանքի ամենասարսափելի հինգ րոպեները էին, և ես պարզապես ուրախ եմ, որ ոստիկանությունը արագ ժամանեց», — գրել է Աննան Instagram-ի իր էջում: