Արեւմուտքը Սիրիայում կփոխի Ասադի իշխանությունը եւ կմասնատի այն. Վահան Բաբայան
Ներքաղաքական«Արեւմուտքը Սիրիայում կփոխի Ասադի իշխանությունը եւ կմասնատի այն: Ուկրաինայում հավանական պարտությունը փոխհատուցելու համար իրենք մի տեղ կզիջեն,մյուս տեղում կվերցնեն: Սա եղել եւ մնում է նրանց ստրատեգիան արդեն հարյուրավոր տարիներ: Եթե Սիրիայում նույնիսկ չստացվի, ինչը քիչ հավանական է, ապա մի ուրիշ տեղ անկասկած նրանք մի քայլ առաջ կգան: Տուժողն իրականում այդ տարածաշրջաններում ժողովուրդն է եւ հասարակ մարդը: Արեւմուտքի քաղաքականությունը նման է հզոր հոսող ջրին, որտեղ թույլ է լինում, այնտեղ հոսանքը պատռում եւ առաջ է շարժվում», - գրել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ: