Սկսվել է կոմպրոմատների պատերազմ. Ալեքսանդր Ամարյանն այսօր կդառնար 65 տարեկան
Ներքաղաքական«Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ նախագահ, Ազգային եւ հոգեւոր արժեքների պաշտպանության «Ազգային ճակատի» ղեկավար, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆՆ այսօր կդառնար 65 տարեկան:
«Իրավունք» թերթում նա բազմիցս հանդես է եկել տարբեր բացահայտումներով, դիպուկ շեշտադրումներով, ուշագրավ վերլուծություններով, ու մեկ անգամ չէ, որ նրա կանխատեսումները, զգուշացումները կարճ ժամանակ անց դարձել են իրականություն: Տարբեր ժամանակներում Ալեքսանդր Ամարյանի հնչեցրած մտքերն այսօր էլ նույնքան արդիական են եւ առանցքային կարեւորություն ունեն եւ, կարծես, ասված լինեն հենց այսօրվա, հենց այս պահի համար...
Ալեքսանդր Ամարյանն ասում էր, որ «սկսվել է կոմպրոմատների պատերազմ» եւ այս համատեքստում ընդգծում էր, որ «ոչ ոք հրեշտակ չէ եւ չի կարող ասել, որ բան չունի անհանգստանալու»: Գուցե այն ժամանակ շատերը չպատկերացրեցին, թե ինչի մասին է խոսքը, բայց այսօր արդեն բոլորն են հասկանում:
Նա հարց էր բարձրացնում. «Ինչի՞ց մահացավ ՀՀ գլխավոր վիրուսոլոգը, ոչ մեկին չհետաքրքրեց», իսկ հետո ինքը հեռացավ կյանքից՝ առեղծվածային մահով:
2022 թվականին վերջին հրաժեշտը տվեցինք բացառիկ մասնագետին, ով պայքարում էր ոչ միայն աղանդավորների, այլեւ կոռուպցիայի, կասկածելի ամերիկյան բիոլաբորատորիաների, լրտեսների եւ սորոսականների, ընդհանրապես` հայ ազգի կործանումը տենչացողների դեմ եւ հանուն Ուժեղ Հայաստանի:
«Հայաստանում կա ավելի մեծ վտանգ, որի մասին, չգիտես ինչու, բոլորը լռում են: Խոսքը ամերիկյան ռազմական բիոլաբորատորիաների մասին է, որը վերահսկվում է ԱՄՆ հետախուզության՝ Պաշտպանության նախարարության կողմից», - ասում էր նա:
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի...
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ