20 միլիո՞ն. Սպերցյանը կարող է տեղափոխել ՊՍԺ
Սպորտ
Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Դմիտրի Բուլիկինը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ ՊՍԺ հնարավոր տեղափոխության մասին։
«ՊՍԺ-ն «Կրասնոդարից» դարպասապահ է գնել, որին խաղաժամանակ է տրամադրում Չեմպիոնների լիգայում, ինչո՞ւ նույնը չի կարող անել Սպերցյանի դեպքում։ Իմ կարծիքով, այս տրանսֆերը կհամապատասխանի բոլոր կողմերին։ Փարիզյան ակումբ գնալն այլևս այնքան էլ սարսափելի չէ․ չէ՞ որ Սաֆոնովն արդեն այնտեղ է։ Ես պարզապես ուրախ կլինեմ Էդուարդի համար։
Հասկանալի է, որ Սպերցյանը առանցքային խաղացող է «Ցուլերի» համար: Բայց երբ քեզ առաջարկում են 20 միլիոն, դու պետք է համաձայնվես ու վաճառես»,- Բուլիկինի խոսքերն է մեջբերում euro-football-ը։