«Հրապարակ». Լուսինե Բադալյանը մերժում է. ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին. «Լուլուն» ասել է՝ ես էլ վայր կդնեմ մանդատս
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի պարտադրանքով մանդատից հրաժարված Նարեկ Զեյնալյանի հեռանալուց հետո ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր է մնացել։
Չնայած թիմում խոսում էին, որ, ըստ ամենայնի, այն Մարդու իրավունքների հանձնաժողովի ճակատագրին կարժանանա, երբ Թագուհի Թովմասյանին նախագահի պաշտոնից հեռացնելուց հետո նոր նախագահ չընտրեցին եւ կանոնակարգ օրենքով այդ պարտականությունները դրվեցին փոխնախագահ Ռուստամ Բաքոյանի վրա:
Որոշ տեղեկություններով, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի թեկնածությունն է այժմ դիտարկվում։ Ի դեպ, Լուլուն «նեղ կռուգում» հայտարարել է, որ, ի համերաշխություն Նարեկ Զեյնալյանի, ինքն էլ է վայր դնելու մանդատը, սակայն Զեյնալյանը հորդորել է` նման քայլի չգնալ»: