Խնջույքների ժամանակ սիրտը պաշտպանելու համար ալկոհոլի վրայից պետք է ջուր խմել. The Conversation Բանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք՝ ԼՂ փաստացի վերադարձը Ադրբեջանի կազմ. Փաշինյան Արյունալի բախումներ, պատերազմներ չենք տեսնում և չենք տեսնի Ադրբեջանում.Ալիև Հայաստանը չի նախատեսում անջատել ռուսական հեռուստաալիքները. РИА Новости Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ) Անանուխի մաստակը նպաստում է քաշ հավաքելուն Մարմելադը մաքրում է օրգանիզմը ՀԱՅՏՆԻ ԵՆ ԴԱՐՁԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ Նախագահներին հրավիրելով բանավեճի՝ Նիկոլը կրկնեց Թուրքիայի ձեռագիրը.Armenian info «Սուրբ Ծննդյան օրակարգն» ավելի կարևոր էր քան Լավրովի հետ զրույցը․ Զախարովան՝ գերմանական ԶԼՄ-ների մասին

Արեւմուտքը մեզ դրել է երկընտրանքի առաջ՝ կա՛մ, կա՛մ. Թիմուր Պիպիա

Տեսանյութեր

1920 թվականին Հայաստանում հաստատվեցին սոցիալիստական ​​կարգեր: Այս իրադարձություններից անցել է ավելի քան 100 տարի։ Նույն թվականին խորհրդայնացվել է նաեւ Վրաստանը: Իսկ 100 տարին, պարզապես, հնարավորություն է տալիս ճիշտ գնահատել այն, ինչ տեղի ունեցավ այն ժամանակ ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում ու հետխորհրդային այլ հանրապետություններում։ Այս կարծիքին է Վրաստանի «Համերաշխություն հանուն խաղաղության» կուսակցության գլխավոր քարտուղար ԹԻՄՈՒՐ ՊԻՊԻԱՆ, ով «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման կողմից օրերս կազմակերպած կլոր սեղանին `«Հայաստանի խորհրդայնացման 104-րդ տարեդարձը. Խորհրդային հանրապետությունների ձեռքբերումները, ներկա վիճակն ու զարգացման միտումները» խորագրով, տեսակամուրջի միջոցով հանդես եկավ ողջույնի խոսքով:

«ԻՆՉՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ՎՐԱՍՏԱՆԸ ԱՊՐՈՒՄ ԵՆ ԱՄԵՆԱԽՈՐԸ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ»

Զուգահեռներ տանելով մերօրյա իրականության եւ 104 տարի առաջ Հայաստանի ու Վրաստանի խորհրդայնացման միջեւ՝ վրացի քաղաքական գործիչն ընդգծեց, որ Խորհրդայնացման ամենակարեւոր ձեռքբերումը սոցիալ-տնտեսական որակային իշխանություն ունենալն էր:

«Մենք ստացանք որակապես այլ իշխանություն, հասարակության որակապես այլ կառուցվածք։ Հիմա ԽՍՀՄ փլուզումից անցել է ավելի քան 30 տարի, եւ մենք բոլորս ապրում ենք կապիտալիզմի պայմաններում եւ այնպիսի հասարակության մեջ, որը հանդիսանում է այն ժամանակվա հասարակության հակապատկերը, մինչդեռ մենք դրան հասել էինք աննախադեպ համախմբման արդյունքում: Բայց ինչպես վրաց, այնպես էլ հայ ժողովուրդը հիմա հասկանում է, որ նոր պայմանների, նոր հարաբերությունների շրջանակներում, կապիտալիստական ռեսուրսների տերերի համար հեռանկար չկա։ Որովհետեւ, ինչպես Հայաստանը, այնպես էլ Վրաստանն այսօր ապրում են ամենախոր սոցիալ-տնտեսական ճգնաժամ՝ ունենք մեր երկրներում հակամարտություններ, նախկին-ներկայի միջեւ պայքար եւ շատ տարբեր տեսակի այլ ճգնաժամեր: Այո՛, նույն գործընթացն է, ցավոք, տեղի ունենում ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Վրաստանում», - ընդգծեց Պիպիան:

«ՀԱՅ ԵՎ ՎՐԱՑ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԴՐԱԿԱՆՈՐԵՆ ՕԳՏԱԳՈՐԾԵՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՄԵՆԱԱՐԺԵՔԱՎՈՐ ՓՈՐՁԸ»

Վրաստանի «Համերաշխություն հանուն խաղաղության» կուսակցության գլխավոր քարտուղարի գնահատմամբ՝ Խորհրդային շրջանի մեր պատմությունն այսօր, վերանայելը շատ կարեւոր է՝ հասկանալու համար, թե ինչ պետք է անի այսօր հայ եւ վրաց ժողովուրդը, ինչպես պետք է դուրս գա այս ճգնաժամից:

«Մենք պետք է դրականորեն օգտագործեք Խորհրդային ամենաարժեքավոր փորձը: Ի վերջո, մենք պետք է գնահատենք մեր ժողովուրդների Խորհրդային շրջանի 70-ամյա պատմությունը։ Այս առումով ողջունել է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման նախաձեռնած կլոր-սեղանը, ինչի համար ուզում եմ փոխանցել «Համերաշխություն հանուն խաղաղության» քաղաքական պլատֆորմի իմ ընկերների ամենաջերմ բարեմաղթանքները: Այսօր Վրաստանում օրենքն արգելում է Կոմունիստական ​​խորհրդանիշներն ու գաղափարախոսությունը, սակայն Վրաստանի կոմունիստական ​​կուսակցությունը գրանցված է եւ գործում է։ Շատերն այժմ դրական են գնահատում Վրաստանի խորհրդայնացումը: Ընդ որում՝ ոչ միայն «Համերաշխություն հանուն խաղաղության»-ը եւ կոմունիստները, այլ շատ այլ հասարակական շարժումներ եւ միություններ»,- նշեց նա:

«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆ Է՝ ՈՉ ԹԵ ԱՐԵՎՄՏՅԱՆ, ԱՅԼ, ՄԻԱՆՇԱՆԱԿ, ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱ»

Ինչ վերաբերում է Վրաստանում տիրող իրավիճակին եւ վերջին օրերին գործող իշխանության ու շատ ուժեղ ներկայացված ամերիկյան աջակողմյան պլատֆորմի առճակատման շատ դրամատիկ իրադարձություններին, Թիմուր Պիպիան նույնպիսի վտանգ տեսնում է նաեւ Հայաստանում:

«Մենք ճգնաժամ ենք տեսնում, թե ուր պետք է գնա Վրաստանը: Այն պետք է գնա Արեւմուտքի հետ ինտեգրման ճանապարհո՞վ, թե՞ ունի այլ ճանապարհ՝ հետխորհրդային տարածքին ինտեգրվելու։ Ցավոք սրտի, այս ընտրությունը դրվեց վրաց ժողովրդի առաջ: Մենք ինքներս չենք դրել այս ընտրությունը։ Նկատի ունեմ՝ Վրաստանի ժողովրդին եւ ընդհանրապես վրաց հասարակությանը։ Անձամբ ինձ եւ ընկերներիս համար ընտրությունը մեկն է՝ միանշանակ, իհարկե, հետխորհրդային ինտեգրացիա։ Բայց եթե խոսենք վրացական հասարակության մասին՝ ընդհանուր առմամբ, ապա նման ընտրություն իրենք իրենց առաջ չեն դրել՝ Արեւմուտք, թե Արեւելք: Վրացական հասարակությունը չի մերժել արեւմտյան կառույցներին եւ ընդհանրապես տնտեսական ինտեգրմանը Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների հետ: Բայց Արեւմուտքը մեզ դրեց երկընտրանքի առաջ՝ կա՛մ, կա՛մ»:

«ՎՐԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵՑ, ՈՐ ՉԻ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՃՆՇՄԱՆԸ»

Ըստ վրացի քաղաքական գործչի` թե՛ մենք, թե՛ իրենք, Արեւմուտքի նման քաղաքականության հետեւանքով հայտնվել ենք մեկուսացման մեջ: Եվ սա է եղել Արեւմուտքի վարած քաղաքականությունը մեր երկրների հանդեպ շուրջ 30 տարի:

«Այո՛, սա հենց մեկուսացման քաղաքականություն է, ինչի հետեւանքով Վրաստանը երբեք նույնիսկ քայլ չի արել տարածաշրջանի երկրների, առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության հետ նորմալ տնտեսական եւ այլ հարաբերությունների վերականգնման օգտին։ Մենք այս գործընթացը տեսանք նաեւ 2014 թվականին Ուկրաինայում։ Ճիշտ նույն սցենարն ու նույն գործընթացը հիմա զարգանում է Վրաստանում։ Եվ, բարեբախտաբար, Վրաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունը օբյեկտիվ գնահատեց այս իրավիճակը եւ որոշեց հրաժարվել ու չենթարկվել Արեւմուտքի ճնշմանը։ Իսկ ճնշումը հետեւյալն էր, հատկապես Ուկրաինայում տեղի ունեցող հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո, թե՝ կա՛մ դուք միանում ենք հակառուսական կոալիցիային, ընդ որում՝ ոչ միայն տնտեսական, այլեւ` ռազմաքաղաքական, կա՛մ մենք կանենք այնպես, որ ձեզ մոտ իշխանությունը փոխվի։ Իսկ Վրաստանի ինտեգրումը հակառուսական կոալիցիային, ակնհայտորեն կնշանակեր ռազմական հակամարտություն եւ ռազմական սադրանք Թբիլիսիի կողմից՝ ընդդեմ Սխինվալիի ու Սուխումիի դեմ։ Իսկ սա արդեն ուղիղ բախում է Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ, ինչպես գիտեք, ե՛ւ Սխինվալիում, ե՛ւ Սուխումիում կա ռուսական ռազմաբազա։ Ռուսաստանը ժամանակին Հարավային Օսիայիում եւ Աբխազիայում տեղակայել է ռազմաբազաներ՝ համաձայն համապատասխան համաձայնագրերի: Եվ մենք այդ դեպքում կկրկնեինք Ուկրաինայի ճակատագիրը։ Հատկապես, որ մենք նման փորձ ունեցել ենք արդեն 2008 թվականին, երբ նախկին իշխանությունը նույն Արեւմուտքի դրդմամբ ռազմական բախում ունեցավ Ռուսաստանի Դաշնության հետ»։ 

Պիպիան նշում է, որ չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը այն ժամանակ զգուշացնում էր քաղաքական, ռազմական ղեկավարության ամենաբարձր մակարդակով, նրանք նույնիսկ զորավարժություններ էին անցկացնում Հյուսիսային Կովկասում մինչեւ դեպքերի զարգացումը:

«Այն ժամանակ մեր արկածախնդիր կառավարությունը՝ Սահակաշվիլիի գլխավորությամբ, երկիրը ներքաշեց պատերազմի մեջ: Նույնը կլիներ այսօր, եթե իշխանությունը փոխվեր։ Թեպետ հիմա էլ առայժմ վտանգը չի անցել։ Ամերիկամետ հարթակը, ցավոք, չի շեղվում Վրաստանում իշխանափոխության իր նպատակներից եւ ուղղակիորեն միջամտում է Վրաստանի ներքին գործերին։ Այդուհանդերձ, Վրաստանի ուժային կառույցներում մենք խառնաշփոթ չենք նկատում: Համենայնդեպս, այն գործընթացները, որոնք ժամանակին Կիեւում նկատվում էր Յանուկովիչի կառավարման ժամանակ, այստեղ չեն նկատվում։ Մենք տեսնում ենք, որ Վրաստանում բոլոր պետական կառույցները գործում են կայուն, օրենքին համապատասխան եւ շատ հետեւողականորեն հակազդում են ամերիկամետ հարթակի անօրինական գործողություններին»։

«ՄԵՆՔ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆՔ «ՎՐԱՑԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔ»-ԻՆ` ԸՆԴԴԵՄ ՊՐՈՖԱՇԻՍՏԱԿԱՆ ​​ՈՒԺԵՐԻ»

Վրաստանի «Համերաշխություն հանուն խաղաղության» կուսակցության գլխավոր քարտուղարը հավատում է, որ ժամանակը աշխատում է վրաց ժողովրդի, Վրաստանի ներկայիս իշխանության օգտին, եւ ստեղծված իրավիճակը կկայունանա։

«Ուզում եմ նշել, որ մեր քաղաքական ուժն ընդդիմադիր է «Վրացական երազանք»-ին՝ Վրաստանում իշխող կուսակցությանը: Սա ասում եմ, որպեսզի սխալ տպավորություն չստեղծվի, թե վրացի կոմունիստները եւ «Համերաշխություն հանուն խաղաղության» քաղաքական ուժը աջակցում են «Վրացական երազանքի» քաղաքականությանը։ Ո՛չ, մենք պաշտպանում ենք «Վրացական երազանքի» վերջին երկու տարվա արտաքին քաղաքականությունը։ Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, մենք նրանց ոչ մի կերպ չենք աջակցում։ Մենք աջակցում ենք նրանց` ընդդեմ պրոֆաշիստական ​​ուժերի։ Սրանով ավարտվում է մեր աջակցությունը «Վրացական երազանք»-ին։ Մենք կառուցողական ընդդիմություն ենք «Վրացական երազանք»-ին»,- եզրափակելով խոսքը՝ ասաց Պիպիան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Խնջույքների ժամանակ սիրտը պաշտպանելու համար ալկոհոլի վրայից պետք է ջուր խմել. The ConversationԲանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք՝ ԼՂ փաստացի վերադարձը Ադրբեջանի կազմ. Փաշինյան Արյունալի բախումներ, պատերազմներ չենք տեսնում և չենք տեսնի Ադրբեջանում.ԱլիևԵրկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել Հայաստանը չի նախատեսում անջատել ռուսական հեռուստաալիքները. РИА НовостиԳիտնականները ուղեղի տասնյակ աննորմալություններ են հայտնաբերել նյարդային անորեքսիայի ժամանակՓաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)Չարագործները տրոյացի են տարածում Telegram-ի ֆինանսական ալիքների միջոցովԱնանուխի մաստակը նպաստում է քաշ հավաքելունԷյնշտեյնի՝ նախագահ Ռուզվելտին ուղղված պատմական նամակը կարող է վաճառվել 4 մլն դոլարովՄարմելադը մաքրում է օրգանիզմըForbes-ը հայտնել է՝ ով է աշխարհում ամենահարուստ կին երաժիշտըWhatsApp-ն այժմ կարող է պահպանել «սևագիր» հաղորդագրություններըՆախագահներին հրավիրելով բանավեճի՝ Նիկոլը կրկնեց Թուրքիայի ձեռագիրը.Armenian info«Սուրբ Ծննդյան օրակարգն» ավելի կարևոր էր քան Լավրովի հետ զրույցը․ Զախարովան՝ գերմանական ԶԼՄ-ների մասինԱվստրալիայի կառավարությունը մինչև 16 տարեկան երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերիցՎարազդատ Լալայանը` «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող Հայտնի են մարզաշխարհի տարվա լավագույնների անուններըՃի՞շտ եմ հասկանում, որ երեք նախագահները վերջնականորեն և անշրջելիորեն հրաժարվում են հրապարակային բանավեճից. ՓաշինյանԱռաջարկվում է լրացուցիչ հավաստագրման չափորոշիչներ սահմանել Երևանում տաքսի ծառայություն իրականացնողների համարՆախատոնական «կտեր» եւ նախընտրական ինտրիգներ«Եթե ​​դու ինձ թողնես Չեչնիան, ես քեզ կթողնեմ Հայաստանը»․ համացանցում քննարկում են «Plus rien ne m՛étonne» երգըԿայացել է Պուտին-Ալիև հեռախոսազրույցԵրկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվումՍիրիայի իշխանությունները կքննարկեն ԼԳԲՏ անձանց նկատմամբ վերաբերմունքը, ալկոհոլը և կանանց դրեսսկոդըԷյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել․ տարհանվել է 1000-ից ավելի մարդԱլիևն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը«Կա մեկ այլ տարբերակ՝ տապալելով այս ռեժիմը, մենք կհասնենք ընտրությունների». ԶուրաբիշվիլիԱղբահանության վճարը կհաշվարկվի ոչ թե անձերի քանակով, այլ քմ-երով. փոխքաղաքապետՊուտին-Փաշինյան առանձին երկկողմ հանդիպում նախատեսված չէ. ՊեսկովՆախագահները ճիշտ արեցին՝ հրաժարվեցին Նիկոլի հետ բանավեճի հրավերից, պատրաստ եմ, թող լայաղ անի, գա․ Աշոտյան (տեսանյութ)Որոշ շրջաններում ձյուն է սպասվում. ջերմաստիճանը կնվազիԲԴԽ նախագահն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ ԿոպիրկինինՈւկրաինայում ընդդիմադիր կուսակցության ղեկավարը հայտարարել է՝ Զելենսկին փորձում է կաշառել Սլովակիայի վարչապետինՎայր եմ դնում ավագանու մանդատս. Գրիգոր ՀարությունյանՏիգրան Ավինյանն Իշխան Սաղաթելյանի դեմ բոլոր 4 գործերով պարտվել է. փաստաբանՀՖՖ-ն միլիոններ է պարտք Ռուբեն Հայրապետյանին․ փաստաբանՌուսաստանում հայտնել են՝ երբ են ստուգելու միգրանտ երեխաների ռուսաց լեզվի իմացությունըԱզգային դաշտում պայքարած տղերքին բանտարկում են, ֆաշիստական կազմակերպություններին՝ աջակցում ու ֆինանսավորում. ՍումբուլյանՀին ավտոբուսներին կփոխարինեն 2 անգամ ավելի տեղատարողությամբ «Ժոնգ տոնգ»-ները․ ԳալջյանՆիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ ԴեմոյանԵթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին. Փաշինյանը՝ նախկին նախագահներինՌԴ նախագահը կմասնակցի Փաշինյանի նախագահությամբ անցկացվելիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին78-ամյա Բիլ Քլինթոնը հոսպիտալացվել էԱլբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծինԷրդողանը կայցելի Սիրիա մեծ պատվիրակությամբ. HürriyetՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԹրամփը քննադատել է Բայդենին․ CNNՄիջերկրական ծովում ռուսական նավ է խորտակվել. կան անհետ կորածներԱյսօր և վաղը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top