ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ՍԻՆԴՐՈՄ, ԿԱՄ ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԹՐԱՄՓԸ ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԱՊԻ ՕՂԱԿՆ ԷԼ ԱՎԵԼԻ Է ԿԱՐԵՎՈՐՎԵԼ Ով չի գնահատում իր անցյալը, ապագա ունենալ չի կարող. Արտակ Զաքարյան Խնջույքների ժամանակ սիրտը պաշտպանելու համար ալկոհոլի վրայից պետք է ջուր խմել. The Conversation Բանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք՝ ԼՂ փաստացի վերադարձը Ադրբեջանի կազմ. Փաշինյան Արյունալի բախումներ, պատերազմներ չենք տեսնում և չենք տեսնի Ադրբեջանում.Ալիև Հայաստանը չի նախատեսում անջատել ռուսական հեռուստաալիքները. РИА Новости Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ) Անանուխի մաստակը նպաստում է քաշ հավաքելուն Մարմելադը մաքրում է օրգանիզմը

«Տարվա երգ 2024» մրցանակաբաշխությունը տեւել է չորս ժամից ավել, որը հոգնեցրել է հանդիսատեսին

Մշակութային

Օ՜ ԲԱՐՔԵՐ, Օ՜ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ…

Oրերս Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Տարվա երգ 2024» մրցանակաբաշխությունը: Տարվա հիթերն ընտրվել են Յութուբում բազմաթիվ կամ գոնե մի քանի միլիոն դիտումների արդյունքում, ինչպես նաեւ սահմանվել են հատուկ մրցանակներ ու հրավիրվել հատուկ հյուրեր: Այս ամենը բնական կլիներ, եթե չլիներ մի քանի կարեւոր հանգամանք:

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆՆ ԱՄԵՆԱՇԱՏԸ ԲԵՄՈՒՄ ԵՂԵԼ ԵՆ ՄԱՔՐՈՒՀԻՆԵՐԸ

Ինչպես արդեն նշեցինք, տարվա հիթերն ընտրվել են յութուբյան դիտելիության շնորհիվ: Հիմա մնում է հասկանալ՝ յութուբյան դիտելիությունը որքանո՞վ է դարձել չափորոշիչ, երբ ցանկացած մարդ, ով լավ գլուխ է հանում համացանցից, կարող է կեղծ թվեր ներբեռնել եւ ավելացնել յութուբյան դիտելիությունը:

Էլ չասենք, որ երբ այժմյան իրականության մեջ, ով կիսամերկ հայտնվում է նույն «Յութուբ»-ում եւ երգում թեկուզ միայն «լայ-լալայ», ունենում է բազմահազարանոց դիտելիություն: Չէ որ ցածրորակ արվեստը նաեւ դյուրամարս է՝ իր կյանքում որեւէ մշակութային արվեստի հետ չառնչված այն զանգվածի համար, ում համար մեծ էկրանն իր համակարգչի մոնիտորն է, իսկ մեծագույն սխրանքը` վատ «քոմենթ» գրելը: Արդյո՞ք չափանիշը պիտի որոշվեր նման կերպ. թողնում ենք ընթերցողի դատին:

Ինչեւէ, անդրադառնանք նաեւ «Տարվա երգ 2024» մրցանակաբաշխությանը ներկա գտնվողներին: Հանդիսատեսը ստիպված է եղել չորս ժամից ավել նստել, ինչը անհնարին է անգամ ամենահզոր համերգի դեպքում, ու ունկնդրել, թե ինչպես է կատարվում մրցանակաբաշխության նկարահանումը:

Պետք է նշել, որ նման մասշտաբի մրցանակաբաշխությունները նկարահանում են կա՛մ նախապես՝ առանց հանդիսատեսի, ու հետո մոնտաժի օգնությամբ միացվում է հիմնական կայացած համերգին, կա՛մ դա անում են այնքան աննկատ, որ հանդիսատեսը, որը վճարել է 8000-55.000 դրամ եւ տոմս գնել, ստիպված չլինի սպասել ու հանդուրժել երկարատեւ տեխնիկական հարցերի լուծմանը: Արդյունքում, ամենից շատ բեմ բարձրացան մաքրուհիները՝ մի քանի ելույթը մեկ բեմը փայլեցնելու համար:

«ՅԱ՜, ՆԱԶԵՆԻ, ԱՀԱԳԻՆ ՍԻՐՈՒՆ ԵՍ ՄՈՏԻԿԻՑ»

Այդ ընթացքում հանդիսատեսը ստիպված էր հետեւել մաքրուհիների աշխատանքին, քանի որ նախապես խնդրել են՝ մնալ տեղերում, որպեսզի զուգահեռ կատարվեր նկարահանում՝ հետագայում հեռուստատեսությամբ ցուցադրելու համար:

Բեմի նման տեխնիկական բացը լրացրել են հաղորդավարները՝ Նազենի Հովհաննիսյանը եւ Տարոն Իսպիրյանը, նույն ինքը՝ Պոնչը: Նազենի Հովհաննիսյանի պրոֆեսիոնալիզմը անկասկած չի քննարկվում, բայց Պոնչինը... Նրա հումորները շատերին դուր չի եկել: Թեպետ ընդհանրապես ո՞ւմ է դուր գալիս մերօրյա կիսագրագետ հումորը՝ ծռմռված բերաններով, կիսագողական, կիսահայհոյանքով: «Տարվա երգ 2024» մրցանակաբաշխության հանդիսատեսի եւ արդեն ավելի ուշ հեռուստադիտողի բախտը բերել է այնքանով, որ Պոնչը նման հումոր չի արել գոնե բեմից, սակայն այնքան թույլ ու անորակ են եղել նրա կողմից հնչեցրած հումորները, որ չանդրադառալ չկարողացանք:

«Յա՜, Նազենի, ահագին սիրուն ես մոտիկից», «ժողովուրդ ջան, հիմա ռեկլամնի պաուզա ա, հավաքարարները պտի մաքրեն բեմը, որ նկարահանման համար սիրուն կադրեր ստանանք» եւ նմանատիպ «տափակ» հումորներ:

Ակամայից նախանձով նայում ենք, թե ինչպես են աշխարհում կազմակերպում նման մրցանակաբաշխություններ եւ ինչպես են այն «գռդոնում» մեր երկրում, որի համար հայ հանդիսատեսը վճարում է, կրկնում ենք՝ 8000-ից մինչեւ 55.000 դրամ գումար: Արտերկրում, թերեւս նույն գումարով կարելի է դիտել որակյալ համերգ, բարձրորակ հումոր ու վայելել ոչ թե յութուբյան դեմքերի, այլ պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից ընտրված ելույթներ:

ՈՎՔԵՐ ԵՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ

Իսկ թե ովքեր են հայտնվել նույն բեմում ու արժանացել նույն մրցանակի, ոչ պակաս ուշագրավ է: Իրենց տեղն ու դիրքը երգարվեստում վաղուց վաստակած անձինք հավասարեցվել են անհասկանալի դեմքերի հետ, որոնց բեմական անուններն արդեն բավական է որոշակի պատկերացում կազմելու համար:

Այսպիսով՝ «Տարվա երգ» մրցանակի են արժանացել՝ Վարդան Բադալյանը, Նանուլը, Հակոբ Հակոբյանն ու Արմեն Հովհաննիսյանը, Սոնա Ռուբենյանը, Արաբո Իսպիրյանն ու «Արցախի ձայները», Դավիդը, Նունե Եսայանը, Արտեմ Վալտերը, Արսեն Շախունցը, Էռնեստ Օգաննեսյանը, Սոֆի Մխեյանը, Գրիգորի Եսայանը, Հայկ Ապրիկոտան, Առնի Ռոքը, Սոնե Սիլվերը Արկադի Դումիկյանը, Միխաիլ Գալուստյանը, Լեահը, Գրիշա Ասատրյանը, Սիլվա Հակոբյանը, Սարգիս Ավետիսյանն ու Սարգիս Եղիազարյանը, Դլիթը, Արամ MP3-ին, Արամեն, Իվետա Մուկուչյանը, Ալեքսանդրոս Տսոպոզիդիսը, Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը, Տաթեւ Ասատրյանը, Սարո Թովմասյանը, Արտո Թունջբոյաջյանն ու Ձայնի պահպանման վոկալ երգչախմբային դպրոցը ( 40 հոգանոց երգչախումբ):

Համաձայնեք, որ այսպիսի ոչ թե աստղաբույլ, այլ աստղափունջ  կարելի է հանդիպել միայն երկար տարիներ խոպանում փող հետ գցած, հետո հարստացած հորեղբոր՝ թագավոր տղու հարսանիքին:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ՍԻՆԴՐՈՄ, ԿԱՄ ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԹՐԱՄՓԸՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԱՊԻ ՕՂԱԿՆ ԷԼ ԱՎԵԼԻ Է ԿԱՐԵՎՈՐՎԵԼՈվ չի գնահատում իր անցյալը, ապագա ունենալ չի կարող. Արտակ ԶաքարյանԽնջույքների ժամանակ սիրտը պաշտպանելու համար ալկոհոլի վրայից պետք է ջուր խմել. The ConversationԲանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք՝ ԼՂ փաստացի վերադարձը Ադրբեջանի կազմ. Փաշինյան Արյունալի բախումներ, պատերազմներ չենք տեսնում և չենք տեսնի Ադրբեջանում.ԱլիևԵրկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել Հայաստանը չի նախատեսում անջատել ռուսական հեռուստաալիքները. РИА НовостиԳիտնականները ուղեղի տասնյակ աննորմալություններ են հայտնաբերել նյարդային անորեքսիայի ժամանակՓաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)Չարագործները տրոյացի են տարածում Telegram-ի ֆինանսական ալիքների միջոցովԱնանուխի մաստակը նպաստում է քաշ հավաքելունԷյնշտեյնի՝ նախագահ Ռուզվելտին ուղղված պատմական նամակը կարող է վաճառվել 4 մլն դոլարովՄարմելադը մաքրում է օրգանիզմըForbes-ը հայտնել է՝ ով է աշխարհում ամենահարուստ կին երաժիշտըWhatsApp-ն այժմ կարող է պահպանել «սևագիր» հաղորդագրություններըՆախագահներին հրավիրելով բանավեճի՝ Նիկոլը կրկնեց Թուրքիայի ձեռագիրը.Armenian info«Սուրբ Ծննդյան օրակարգն» ավելի կարևոր էր քան Լավրովի հետ զրույցը․ Զախարովան՝ գերմանական ԶԼՄ-ների մասինԱվստրալիայի կառավարությունը մինչև 16 տարեկան երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերիցՎարազդատ Լալայանը` «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող Հայտնի են մարզաշխարհի տարվա լավագույնների անուններըՃի՞շտ եմ հասկանում, որ երեք նախագահները վերջնականորեն և անշրջելիորեն հրաժարվում են հրապարակային բանավեճից. ՓաշինյանԱռաջարկվում է լրացուցիչ հավաստագրման չափորոշիչներ սահմանել Երևանում տաքսի ծառայություն իրականացնողների համարՆախատոնական «կտեր» եւ նախընտրական ինտրիգներ«Եթե ​​դու ինձ թողնես Չեչնիան, ես քեզ կթողնեմ Հայաստանը»․ համացանցում քննարկում են «Plus rien ne m՛étonne» երգըԿայացել է Պուտին-Ալիև հեռախոսազրույցԵրկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվումՍիրիայի իշխանությունները կքննարկեն ԼԳԲՏ անձանց նկատմամբ վերաբերմունքը, ալկոհոլը և կանանց դրեսսկոդըԷյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել․ տարհանվել է 1000-ից ավելի մարդԱլիևն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը«Կա մեկ այլ տարբերակ՝ տապալելով այս ռեժիմը, մենք կհասնենք ընտրությունների». ԶուրաբիշվիլիԱղբահանության վճարը կհաշվարկվի ոչ թե անձերի քանակով, այլ քմ-երով. փոխքաղաքապետՊուտին-Փաշինյան առանձին երկկողմ հանդիպում նախատեսված չէ. ՊեսկովՆախագահները ճիշտ արեցին՝ հրաժարվեցին Նիկոլի հետ բանավեճի հրավերից, պատրաստ եմ, թող լայաղ անի, գա․ Աշոտյան (տեսանյութ)Որոշ շրջաններում ձյուն է սպասվում. ջերմաստիճանը կնվազիԲԴԽ նախագահն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ ԿոպիրկինինՈւկրաինայում ընդդիմադիր կուսակցության ղեկավարը հայտարարել է՝ Զելենսկին փորձում է կաշառել Սլովակիայի վարչապետինՎայր եմ դնում ավագանու մանդատս. Գրիգոր ՀարությունյանՏիգրան Ավինյանն Իշխան Սաղաթելյանի դեմ բոլոր 4 գործերով պարտվել է. փաստաբանՀՖՖ-ն միլիոններ է պարտք Ռուբեն Հայրապետյանին․ փաստաբանՌուսաստանում հայտնել են՝ երբ են ստուգելու միգրանտ երեխաների ռուսաց լեզվի իմացությունըԱզգային դաշտում պայքարած տղերքին բանտարկում են, ֆաշիստական կազմակերպություններին՝ աջակցում ու ֆինանսավորում. ՍումբուլյանՀին ավտոբուսներին կփոխարինեն 2 անգամ ավելի տեղատարողությամբ «Ժոնգ տոնգ»-ները․ ԳալջյանՆիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ ԴեմոյանԵթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին. Փաշինյանը՝ նախկին նախագահներինՌԴ նախագահը կմասնակցի Փաշինյանի նախագահությամբ անցկացվելիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին78-ամյա Բիլ Քլինթոնը հոսպիտալացվել էԱլբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծինԷրդողանը կայցելի Սիրիա մեծ պատվիրակությամբ. HürriyetՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top